• Latest news

Անգամ թարթել չէր կարողանում. Կինը կաթվածահար էր եղել բրոնխիտից հետո

16 փետրվարի, 2019  14:16

47-ամյա Դելայլա Քորկերին Կալիֆոռնիայից հիվանդացել էր բրոնխիտով, որը վերաճեց Գիյեն-Բարեի ախտանիշի, իսկ հետո՝ կաթվածահար արեց նրան։

Անցած տարվա փետրվարին Դելայլան մրսեց։ Հասկանալով, որ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում, քան սովորական մրսածությունը, նա դիմեց բժշկի, նրան բրոնխիտ ախտորոշեցին։

Դելայլայի խոսքով՝ նա կարգապահ հետեւել է բժիշկների բոլոր խորհուրդներին եւ շուտով իրեն ավելի լավ է զգացել։ Բայց մեկ ամիս անց նրա հետ մի ինչ-որ տարօրինակ բան է կատարվել։ Մի անգամ ճաշի ժամանակ նրան հանկարծ թվացել է, թե իրեն համակել է ուժեղ ջերմության մի ալիք։

«Նույն օրը երեկոյան վերադարձա տուն եւ ձեռքերս լվացի, ու տաք ջուրն ինձ սառցե թվաց։ Իսկ երբ կպչում էի մետաղական իրերի, ձեռքերս այրվում էին ասես կրակից»,- ասել է նա։

Հաջորդ օրը կինը հասկացել է, որ մատների ծայրերը բթացել են եւ կորցրել զգայականությունը։ Հետո, մի քանի ժամ անց, սկսել են ընդարմանալ ձեռքերը եւ ոտքերը։ Հիվանդանոց այցելությունը ոչինչ չպարզեց. նրան դեղեր նշանակեցին եւ ուղարկեցին տուն։ Եվս մեկ օր անց կինն արթնանալով հասկացավ, որ չի կարողանում նորմալ քայլել. մարմնի յուրաքանչյուր շարժում սուր ցավ էր առաջացնում։ Նա նորից հիվանդանոց գնաց, բայց այս անգամ մեկ այլ հաստատություն ընտրեց։

Այնտեղ արված ռենտգենից, ՄՌՏ-ից, ինչպես նաեւ արյան անալիզից հետո նրան ախտորոշեցին Գիյեն-Բարեի հիվանդություն։ Այս հիվանդության ժամանակ իմունային պատասխանը աղիքային կամ թոքային վարակին չափազանց ուժեղ է եւ առաջ է բերում նյարդային համակարգի խանգարում։

«Երբ  ինձ, վերջապես, սկսեցին բուժել, մարմինս արդեն լրիվ կաթվածահար էր։ Չէի կարող անգան թարթել աչքերս, քնի ժամանակ կոպերս սոսնձում էին։ Բժիշկներն ասացին, որ Գիյեն-Բարեի հիվանդությունը բրոնխիտի հետեւանք է»,- ասել է Դելայլան։

Կինը երկար թերապիա եւ հետագա վերականգնում անցավ՝ մի քանի ամիս։ Նա առանձին ստիպված էր պայքարել խուճապի գրոհների դեմ, որոնք նրա մոտ սկսեցին առաջանալ ընդմիշտ կաթվածահար մնալու վախից։ Հիմա կինն արդեն առողջ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել