• Latest news

50 տարեկանից ցածր կանանց սրտի հիվանդությունների 5 վտանգավոր գործոնները

17 փետրվարի, 2019  16:41

Սրտի հիվանդությունների հետ ավելի հաճախ բախվում են տղամարդիկ, իսկ 50 տարեկանից ցածր կանայք բավականին պաշտպանված են այդ հիվանդություններից. դա, համենայդեպս, ընդունված կարծիք է: Կանադացի գիտնականները որոշել են պարզել՝ որ ռիսկային գործոններն  են կապված սիրտ-անոթային հիվանդությունների հետ երիտասարդ կանանց շրջանում մինչեւ դաշտանադադարը. 2008-2018 թվականների տվյալների վրա հիմնված հետազոտության ակնարկը հրապարակվել է Canadian Medical Association Journal-ում:

Գիտնականներն ուշադրությունը սեւեռել են փաստին, որ զարգացած երկրներում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացությունը նվազում է. բացառություն են կազմում այդ տարիքային խմբի կանայք:

Ստորեւ ներկայացված են գիտանականների հրապարակած գործոններից մի քանիսը.

  • Դիաբետ: Երիտասարդ կանանց շրջանում դիաբետը, նյութափոխանակային համախտանիշը եւ ծխելը ամենավտանգավոր գործոններն են, որոնք մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը վտանգը:
  • Ձվարանների դիսֆունկցիա: Այս խնդիրը եւս մեծացնում է նշված հիվանդությունների առաջացման ռիսկը:
  • Վաղաժամ դաշտանադադար: Վիրաբուժական կամ քիմիական միջամտության արդյունքում առաջացած վաղաժամ դաշտանադադարը նույնպես վտանգավոր գործոն է:
  • Հղիության բարդություններ: Հղիության ընթացքում առաջացած բարդությունները (ինչպիսիք են գեստացիոն  հիպերտենզիան եւ պրեէկլամսիան) կապված են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման բարձր վտանգի հետ:
  • Անպտղությունը: Արդյո՞ք անպտղության բուժումը ռիսկի գործոն է. այս մասին տվյալները բավարար չեն եւ ունեն հետագա հետազոտման կարիք:

Հետազոտության հեղինակները դաշտանադադարում գտնվող ռիսկային այդ գործոններով կանանց խորհուրդ են տալիս նախապես հետազոտվել սիրտ-անոթային հիվանդությունների համար, իսկ բժիշկներին՝ հսկողության ներքո պահել նրանց եւ անհրաժեշտության դեպքում կենսակերպը փոփոխելու խորհուրդներ տալ:

Ըստ հեղինակների՝ մինչեւ դաշտանադադարը սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկային գոտում գտնվող կանանց հայտնաբերումը կարեւոր քայլ է այդ խմբում հիվանդացությունն ու մահացությունը կանխելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել