• Latest news

Հայտնաբերվել է համակարգային կարմիր գայլախտի զարգացման հավանական պատճառը

20 փետրվարի, 2019  12:45

Համակարգային կարմիր գայլախտն այսօր հայտնի ամենախորհրդավոր հիվանդություններից է։ Գիտությունը ցայժմ չգիտի, թե ինչպես եւ ինչու է այն առաջանում։ Վերջերս մասնագետները լույս են սփռել դրա առաջացման հնարավոր պատճառի վրա։ Համաձայն Annals of the Rheumatic Diseases-ում հրապարակված հետազոտության՝ այս հիվանդության առաջացման ու սրացման պատճառը կարող է լինել բակտերիալ անհավասարակշռությունը։

Ինչպես ցույց են տվել գայլախտ ունեցող պացիենտուհիների դիտարկումները, աղիների միկրոֆլորայի հատուկ բաղադրությունը միավորել է գայլախտի բոլոր դեպքերը՝ անկախ նրա ձեւից. հիվանդ կանանց մոտ գիտնականները հայտնաբերել են մոտավորապես հինգ անգամ ավելի շատ Ruminococcus gnavus տեսակի բակտերիաներ, քան փորձարկվող խմբի առողջ կանանց մոտ։

Ի դեպ, այդ բակտերիաների թվաքանակը փոխվում էր՝ ավելանալով հիվանդության սրացումից առաջ։ Ruminococcus gnavus-ի բարձր խտության առկայությունը ստիպում էր իմունային համակարգին ավելի շատ հակամարմիններ արտադրել, որոնցից մեկը կպչում էր թե՛ բակտերիալ տարրերին, թե՛ հենց կանանց ԴՆԹ-ին։ Այդ ամենն էլ հիմք է տվել ենթադրելու, որ գայլախտի առաջացումը կարող է կապված լինել այդ բակտերիաների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել