• Latest news

130 կգ կշռող աղջիկը կրկնակի նիհարել է (ֆոտո)

22 փետրվարի, 2019  16:22

ԱՄՆ-ի Օհայո նահանգից 130 կգ կշռող 19-ամյա Միշել Ֆարայը ստամոքսի ծավալի փոքրացմանն ուղղված դիետայի եւ մարզանքների շնորհիվ մեկ տարվա ընթացքում կրկնակի նիհարել է: Այժմ նա մոտ 60 կգ է կշռում:

2018-ին Միշելը հասակակիցների ծաղրանքների պատճառով  պարբերաբար բաց էր թողնում քոլեջի դասերը: Տանը մնալով՝ նա սթրեսից ձեռքին պատահածն ուտում էր: Ամենից շատ մակարոնեղեն էր ուտում, բրինձ շոկոլադ եւ քաղցրավենիք, ինչպես նաեւ գետնընկույզի մածուկ:

Մի օր նա հասկացավ, որ հոգնել է ավելորդ քաշից եւ զայրույթի նոպաներից: Աղջիկը սկսեց սպորտով զբաղվել, իսկ 2018 թվականի սեպտեմբերին դիմեց բժիշկի օգնությանը, որը նրան գաստրոպլաստիկա արեց (վիրահատական ճանապարհով ստամոքսի ծավալի փոքրացում):

Նրա խոսքով՝ թերապիայից հետո նա նկատելիորեն նիհարել էր, սակայն 126 կգ էր կշռում: Սակայն Միշելը չէր հուսահատվում, կանոնավոր մարզասրահ էր այցելում եւ փորձում էր գիտակցված ուտել: Եվ արդյունքը ժամանակի ընթացքում նկատվեց:

Տարվա ընթացքում կրկնակի նիհարելով՝ աղջիկը շարունակում է շաբաթը 6 ամգամ սսպորտով զբաղվել: Չնայած նրան, որ գետնընկույզի նկատմամբ սերը չի նվազել, այժմ նա վնասակար սննդը առողջ այլընտրանքով է փոխարինում:

Նախաճաշին Միշելը որպես կանոն երկու ձու  է ուտում, ճաշին եւ ընթրիքին՝  սպիտակուցային սնունդ եւ բանջարեղեն, որպես թեթեւ սնունդ՝  մրգեր եւ ընկույզ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է