Բոստոնում Մասաչուսեթսի հիվանդանոցի ընդհանուր պրոֆիլի գիտնականները նշել են ընկճախտի զարգացման ռիսկը նվազեցնող հեշտ միջոցի մասին։ Համաձայն JAMA Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտության, ամենօրյա ֆիզիկական բեռնվածությունները բարերար ազդեցություն են գործում հոգեկան առողջության վրա։
Հետազոտության շրջանակում վերլուծվել են ավելի քան 600 հազար մարդու տվյալներ։ Գիտնականներն ուսումնասիրել են բոլոր կամավորների հիվանդությունների պատմությունները, նրանց ընդհանուր առողջական վիճակի տվյալները, ինչպես նաեւ որոշ գենետիկ բնութագրեր։ Փորձարկվողներից ոմանք կրել են շարժումների քանակը հաշվող շարժական հաշվիչներ (աքսելերոմետր)։
Պարզվել է, որ ֆիզիկապես ակտիվ մարդիկ գրեթե չեն տառապել ընկճախտով, ընդ որում՝ գենետիկ գործոնների, ընկճախտի եւ սպորտով զբաղվելու միջեւ կապ չի հայտնաբերվել։
Գիտնականների կարծիքով՝ ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի ամենօրյա։ Դա կարող է լինել 15 րոպեանոց վազք, աշխատանք այգում եւ այլ ոչ ծանր ֆիզիկական բեռնվածություններ, ցանկալի է՝ մաքուր օդում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր