• Latest news

Գիտնականները լուծել են Սթիվեն Հոքինգի հիվանդության հանելուկը

27 փետրվարի, 2019  23:45

Baylor College of Medicine-ի եւ Jan and Dan Duncan Neurological Research Institute of Texas Children's Hospital (ԱՄՆ)-ի գիտնականները բացահայտել են Լու Գերիգի հիվանդության (կողային ամիոտրաֆիկ սկլերոզ), որով տառապում էր ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը, զարգացման մեխանիզմը։ Ինչպես պարզվել է, այդ հիվանդության ժամանակ մուտանտային ուբիկվիլին սպիտակուցը դադարում է կարգավորել լիզոսոմների՝ բջջի այն բաղադրիչի գործունեությունը, որը պատասխանատու է մետաբոլիզմի արտանետումների վերամշակման համար։

Հետազոտողները կատարել են փորձարկումներ, որպես մոդելային օրգանիզմ օգտագործելով պտղային ճանճերին, որոնց մոտ բացակայել է գենի անսխալ տարբերակը, որը համակարգում է ուբիկվիլինը։ Միջատներն ունեցել են տարիքային նեյրոդեգեներացիայի բոլոր ցուցանիշները՝ ներառյալ նյարդային բջիջների գործունեության խախտումը, դրանց մահը եւ վնասված լիզոսոմների կուտակումը։

Դեֆեկտ ունեցող ուբիկվիլինը, ինչպես հաջողվել է պարզել գիտնականներին, նպաստում է պրոտեասոմայի՝ բջջային «աղբից» ազատվելուն օգնող սպիտակուցային համակարգի դիսֆունկցիային։ Միաժամանակ, այն խանգարում է աուտոֆագիայի գործընթացին, որի ժամանակ անպետք բաղադրիչները նույնպես քայքայվում են։

Գիտնականները դեռեւս պետք է ստուգեն՝ գործում է արդյոք նույն մեխանիզմը մարդկանց օրգանիզմում։ Եթե այո, ապա պրոգրեսիվ կողային ամիոտրոֆիկ սկլերոզը կարելի է դանդաղեցնել՝ վերականգնելով լիզոսոմների թթվայնությունը։

Կողային ամիոտրոֆիկ սկլերոզը անբուժելի նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որի ժամանակ վնասվում են գլխուղեղի շարժիչային կեղեւի եւ շարժական նեյրոնների նյարդային բջիջները։ Դրա արդյունքում առաջանում է կաթված եւ զարգանում է մկանների ատրոֆիա։ Հիվանդները մահանում են շնչուղիների վարակից կամ շնչառական մկանների գործունեության դադարից։ Սթիվեն Հոքինգը այդ հիվանդությամբ տառապող այն ոչ շատ մարդկանցից մեկն է, որ ախտորոշումից հետո բավական երկար է ապրել՝ պացիենտների մեծամասնությունը մահանում է մի քանի տարվա ընթացքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է