• Latest news

Այգիներում զբոսանքները նվազեցնում են դեպրեսիայի զարգացման վտանգը

28 փետրվարի, 2019  21:31

Գիտնականներն ապացուցել են կանաչ տարածքներում զբոսանքների դրական ազդեցությունը:

Դանիայի Օրխուսի համալսարանի հետազոտողները վերլուծել են 1985-2013 թվականների մոտ կես միլիոն դանիացիների տվյալները: Արբանյակի լուսանկարների շնորհիվ՝ գիտնականները պարզել են, թե որտեղ են ապրել եւ մեծացել կամավորները՝ կանաչ թե կառուցապատված գոտում:

Ստացված տեղեկատվությունը համեմատելով մասնակիցների բժշկական տվյալների հետ՝ գիտնականները ուշադրություն են դարձրել 16 հոգեկան խանգարումների, այդ թվում դեպրեսիայի եւ շիզոֆրենիայի զարգացմանը: Ընդ որում հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսսիք են սոցիալ-տնտեսական կարգավիճակը, ժառանգականությունը եւ այլն:

Պարզվել է, որ այն աձանց շրջանում, որոնք ապրել են կանաչապատ տարածքում, հոգեկան խանգարումների զարգացման վտանգը 55 տոկոսով ցածր է եղել: Բացի այդ կանաչ տնկիները բարենպաստ ազդեցություն են ունեցել կյանքի առաջին տասը տարիներին երեխայի հոգեկան աշխարհի վրա:

Այդ կապակցությամբ գիտնականները խորհուրդ են տալիս քաղաքի նախագծման ժամանակ հաշվի առնել կանաչ գոտիների մատչելիության ապահովման կարեւորությունը, ինչը դրական ազդեցություն կունենա քաղաքացիների հոգեկան առողջության վրա:

 

Ավելի վաղ կատարված հետազոտություններում նշվել էր, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղմուկը եւ օդի աղտովածությունը, մեծացնում են հոգեկան շեղումների զարգացման վտանգը: Բացի այդ կանաչ գոտիները դրական ազդեցություն ունեն նաեւ երեխաների ֆիզիկական ակտիվության եւ կոգնիտիվ կարողությունների վրա:

Հետազոտությունը հրապարակվել է PNAS գիտական ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել