• Latest news

Անքուն տարիներ. Գիտնականները հաշվարկել են, թե քանի տարի չեն քնում ծնողները առաջնեկի ծննդից հետո

4 մարտի, 2019  09:33

Ուորիքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) եւ Գերմանիայի ու ԱՄՆ գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչպես է առաջնեկի ծնունդն ազդում ծնողների քնի վրա։

Հետազոտության շրջանակում անցկացվել է 4659 ծնողների հարցում, որոնց երեխաները ծնվել են 2008-2015 թվականներին։ Պարզվել է, որ երեխայի ծննդից հետո առաջին երեք ամիսներին մայրերը քնում են միջինը մեկ ժամ պակաս, քան մինչ հղիությունը։ Իսկ հայրերի քնի տեւողությունն այդ ընթացքում կրճատվել է 15 րոպեով։

Տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է դեպի լավը. երբ երեխաները եղել են 4-6 տարեկան, մայրերը, մինչ հղիությունը շրջանի համեմատ, 20 րոպե են քիչ քնել, իսկ հայրերը՝ 15 րոպե։

Գիտնականները նշում են, որ ոչ ավելի բարձր եկամուտը, ոչ երկու ծնողների առկայությունը չեն պաշտպանում քնի դեֆիցիտից։ Առաջնեկի ծնվելուց միայն վեց տարի անց է ծնողների մոտ ավելանում քնի տեւողությունը եւ բավարարվածությունը դրա որակից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել