• Latest news

Վիտամինների եւ սննդային հավելումների ընդունումը չի օգնում հաղթահարել դեպրեսիան

6 մարտի, 2019  16:18

Վիտամինների եւ սննդային հավելումների ընդունումը, անգամ կանոնավորապես, չի նվազեցնում դեպրեսիայի առաջացման վտանգը եւ չի օգնում պայքարել դրա ախտանշանների դեմ։ Այս մասին են վկայում բրիտանացի գիտնականների հետազոտությունները, որոնք հրապարակվել են JAMA ամսագրում։

MoodFood ծավալուն նախագծի շրջանակում Էդ Ուոթկինսը (Ed Watkins) Էքսեթերի համալսարանից (Մեծ Բրիտանիա) եւ նրա գործընկերները փորձարկվողներին բաժանել են երկու խմբի։ Առաջինը դեպրեսիայի եւ ավելորդ քաշի դեմ պայքարի համար օգտագործում էր վիտամինների եւ նուտրիենտների (ֆոլաթթու, վիտամին D, օմեգա-3 թթուներ եւ այլն) խառնուրդ, իսկ երկրորդը՝ պլացեբո։ Մեկ տարի հետո տարբերություն չի հայտնաբերվել առաջին եւ երկրորդ խմբերի մասնակիցների միջեւ։ Դա քիչ է՝ յուրաքանչյուր խմբից փորձարկվող ամեն տասներորդի մոտ դեպրեսիա է առաջացել։

Մինչդեռ, MoodFood նախագծի մյուս մասնակիցների մոտ, ովքեր միջերկրածովյան դիետա են արել եւ ստացել հոգեբանական օգնություն, դեպրեսիայի առաջացման հավանականությունը նվազել է մոտ 7 տոկոսով։ Այս արդյունքը գիտնականները կապում են այն բանի հետ, որ կամավորները ազատվել են ավելորդ կիլոգրամներից եւ ավելի ակտիվ կյանք վարել։

Այս առնչությամբ մասնագետները խորհուրդ են տալիս չգայթակղվել սննդային հավելումների գովազդով, որով խոստանում են ազատել դեպրեսիայից, այլ ուշադրությունը կենտրոնացնել ճիշտ սնվելու եւ ֆիզիկական ակտիվության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել