• Latest news

Կաթվածից հետո բրիտանուհին արթնացել է եւ սկսել խոսել ռուսերեն առոգանությամբ

12 մարտի, 2019  11:59

Անգլիական Լիվերպուլ քաղաքից 69-ամյա Ռոուզ Գրիֆիթսը կաթված է տարել, իսկ երբ սկսել է մայրենի լեզվով խոսել, ի հայտ է եկել ռուսերեն առոգանություն:

Liverpool Echo պարբերականը հայտնում է, որ 2014 թվականին խանութում աշխատելիս Ռոուզի ինքնազգացողությունն անսպասելի վատթարացել է. նա դադարել է զգալ մարմնի աջ կողմը եւ կորցրել է խոսելու, կարդալու ու գրելու ունակությունը:

Երբ նրան հիվանդանոց են տարել, բժիշկները բացատրել են, որ նա դժվար թե կարողանա լիարժեք կյանքով ապրել: Նրանք նույնիսկ չէին հավատում, որ նա սկզբունքորեն կկարողանա խոսել:

Ռոուզն, այդուհանդերձ, չի հանձնվել եւ իր վրա համառորեն աշխատել է. որոշ ժամանակ անց նա սովորել է ձախ ձեռքով գրել: Ավելի ուշ նա դարձյալ սկսել է խոսել, սակայն նրա խոսքը ձեռք է բերել ցայտուն արտահայտված ռուսերեն առոգանություն, չնայած ամբողջ կյանքում ապրել էր Լիվերպուլում: Բժիշկները դա բացատրել են արտասահմանյան առոգանության համախտանիշով՝ կաթվածից կամ գանգուղեղային վնասվածքից հետո հազվադեպ եւ անբուժելի բարդություն:

Նրա առոգանությունը ժամանակի ընթացքում սկսել է փոխվել. նա սկսել է խոսել արեւելաեվրոպական առոգանությամբ, այնուհետեւ՝ գերմաներեն: Նոպայից 5 տարի անց Ռոուզն ընդունել է, որ մայրենի առոգանությունը չի վերադառնա, բայց դադարել է դրա պատճառով ապրումներ ունենալ:

«Քանի դեռ կարողանում եմ խոսել, միեւնույն է, թե դա ինչպես եմ անում»,- ասել է նա:

Ռոուզը սիրում է շաղակրատել, բայց, իր խոսքով, կաթվածից հետո մարդիկ չեն ցանկացել իր հետ շփվել, որովհետեւ մտածում էին, որ իրենց չի հասկանում: Շփումների համար ընկերներ գտնելու նպատակով Ռոուզը անդամագրվել է կաթված տարած մարդկանց տեղական ասոցիացիային: Նա դարձել է ասոցիացիայի կամավոր, ինչպես նաեւ մասնակցում է բարեգործական ակցիաներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել