• Latest news

«Երկգլխանի» երեխային փրկել են ողջ թաղվելուց եւ վիրահատել են (ֆոտո)

13 մարտի, 2019  11:50

Նախազգուշացում. Լուսանկարները կարող են տհաճ լինել ձեզ համար

Հնդկաստանում «երկգլխանի» երեխայի հայրը քիչ է մնացել ողջ թաղի նրան: Փոքրիկին փրկել է գերեզմանափարը, որը լսել է նրա լացը:

Daily Mail-ը հաղորդում է, որ երեխան ծնվել է ոսկրային հյուսվածքի հազվագյուտ արատով, ինչի պատճառով  թվում էր, թե նա ծոծրակին եւս մեկ գլուխ ունի:

Երեխայի հայրը որոշել է ազատվել նրանից, սակայն թաղման ժամանակ գերեզմանափորը գերեզմանից երեխայի լաց է լսել, բացել դագաղը եւ ներսում ողջ երեխայի գտել:

Կատարվածի մասին նա հայտնել է ոստիկանությանը: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել են էնցեֆալոցելե՝ գանգի եւ գլխուղեղի զարգացման բնածին արատ,  որի ժամանակ ուղեղի նյութի մի մասը հայտնվում է գանգատուփից դուրս:

Վիրաբույժ Աբդուլ Ռաշիդ Բխատը վիրահատել է նրան եւ հեռացրել ծոծրակի գոյացությունը, որը երեք անգամ գերազանցում էր փոքրիկի գլխի չափը: Վիրահատությունը տեւել է 3 ժամ եւ մասնագետը բարեհաջող վերականգնել է փոքրիկի գլխի բնական ձեւը, որից հետո նրա առողջական վիճակը սկսել է կարգավորվել:

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ երեխայի հորը կալանավորել են, սակայն հետո գրավի դիմաց բաց են թողել: Իսկ երեխային, լրատվամիջոցների հաղորդմամբ, որդեգրել է նրա քեռին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել