ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքից 26-ամյա Ալիշա Մաքինթայրը բավականին հազվագյուտ խնդրի է բախվել՝ կյանքի համար վտանգավոր ալերգիայի:
The Mirror-ը հաղորդում է, որ երբ Ալիշայի մաշկին առաջին անգամ տարօրինակ կարմրություններ հայտնվեցին, նա մտածեց, որ դա վերջերս ընդունած դեղերի պատճառով է: Սակայն բուժման կուրսն անցնելուց հետո ալերգիան չանցավ:
«Ես նկատեցի, թե ինչպես են իմ կոճերը պատվում եղնջացանով, երբ ես նստում էին մեքենայի սառը սրահ», — պատմել է Ալիշան:
Ալիշան դիմել է հիվանդանոց, որտեղ նրան ցրտից ուժեղ ալերգիա են ախտորոշել եւ հակագիստամինային դեղերի ամենօրյա ընդունում նշանակել: Ըստ բժիշկների՝ ալերգիան շատ վտանգավոր է, քանի որ կարող է անաֆիլակտիկ շոկ առաջացնել, որն էլ մահվան է հանգեցնում: Այդ պատճառով Մաքինթայրը ստիպված է խուսափել ցածր ջերմաստիճաններից եւ օրական երկու անգամ դեղեր ընդունել, քանի որ դրանք միայն ժամանակվոր են վերացնում ախտանիշները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր