Անգլիայի Քրու քաղաքից 28-ամյա Իսսի Ֆոքսը կաթվածից, որը հակաբեղմնավորիչների կողմնակի ազդեցության հետեւանք էր, հիվանդանոցում է հայտնվել:
Իսսին երեք ամիս շարունակ դեղեր է ընդունել: Փետրվարի 8-ին նա անսպասելիորեն չի կարողացել խոսել, երբ մոր եւ որդու հետ ժամանակ է անցկացրել:
«Ես փորձում էի «պ» տառով ինչ-որ բառ ասել, բայց միայն «պ-պ-պ» էր ստացվում: Հետո, մորս ասելով, իմ դեմքը քարացավ: Ես չէի կարողանում անգամ որեւէ ձայն հանել», — հիշում է նա:
Որոշ ժամանակ անց Իսսին այնուամենայնիվ նորից մորը կարողացել է ասել, որ կաթված է ստացել:
Մայրն անմիջապես կապ է հաստատել շտապ օգնության բաժանմունքի հետ: Ժամանած բժիշկները զննել են կնոջը եւ նրան հիվանդանոց ուղարկել: Այդ ժամանակ նրա ձեռքը եւ դեմքի ձախ հատվածը կաթվածահարվել էին:
Բժիշկները հաստատել են, որ կաթվածի պատճառ է դարձել դեղերի ընդունումը:
«Սրտի եւ արյան հետազոտությունները խանգարումներ չեն հայտնաբերել: Իմ ընտանիքի անդամներից ոչ ոքի մոտ կաթված չի եղել, — ասել է պացիենտը,-միակ բանը, որ փոխվել էր իմ կյանքում այն էր, որ ես սկել էի դեղեր ընդունել: Կաթվածից 3 ամիս առաջ»:
Իսսիի առողջական վիճակը գրեթե վերականգնվել է, սակայն կաթվածի պատճառով նա կորցրել է ինքնավստահությունը: Բրիտանուհու խոսքով՝ նրա դեմքը պարբերաբար ծռմռվում է, երբ նա փորձում է ժպտալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր