• Latest news

Շատ քնելը նույնքա՞ն վնասակար է, ինչքան քնի պակասը

11 հունիսի, 2014  23:48

Օրական 6-8 ժամ քնելը նորմայի սահմաններում է. 5 ժամից պակաս կամ 9-10 ժամից ավել քունը կարող է որոշակի խանգարումներ կամ խնդիրներ առաջացնել օրգանիզմում։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նյարդաբան եւ քնի խանգարումների մասնագետ Սամսոն Խաչատրյանը նշեց, որ հիվանդությունների եւ մահացությունների մակարդակy բարձր է եւ քնի պակաս ունեցող եւ շատ քնած մարդկանց մոտ։

Օրվա ընթացքում քնելու ցանկությունը կարող է վկայել նարկոլեպսիայի մասին. հիվանդության, որը  հիմնականում բնութագրվում է անհաղթահարելի քնկոտությամբ, եւ  մարդը կարող է քնել ամեն տեղ, բառի բուն իմաստով, ամեն տեղ։ Սակայն, իհարկե, ոչ բոլոր քնկոտությունները կարելի է նարկոլեպսիա համարել։ Եթե մարդը բավարար չափով չի քնել գիշերը, ապա շատ բնական է, որ նա օրվա ընթացքում քնելու ցանկություն կունենա։

Այն մասին, որ շատ քնելը նույնքան վնասակար է, ինչքան քնի պակասը, հաստատել է  նաեւ բժիշկ Ռավինդա Գուպտան, ով աշխատում է Հնդկաստանի Գուգաոն քաղաքում գտնվող Columbia Asia հիվանդանոցում։

Ըստ նրա՝ այն մարդն, ով արդեն սովորել է հարկ եղածից ավել քնել, ցերեկվա ժամերին կարող է տառապել քնկոտությամբ եւ քնել աշխատաքնի ժամանակ կամ ղեկին՝ անկախ այն հանգամանքից, թե նա գիշերը քնել է, թե ոչ։ Նա նաեւ կարող է հոգնածություն զգալ օրվա ընթացքում եւ տառապել ոչ ադեկվատ փոփոխվող տրամադրության պատճառով։ Դյուրագրգռությունը եւ աշխատանքում կամ մեկ այլ դեպքում կենտրոնանալ չկարողանալը նույնպես կարող է խանգարել առօրյա կյանքին։

Շատ մասնագետներ համաձայն են այն մտքին, որ կանոնավոր կերպով քիչ քնած մարդիկ հաճախ ավելորդ քաշ են հավաքում, նույնիսկ եթե վերին աստիճանի ճիշտ են  սնվում։ Ինչպես պարզվել է, առանց որեւէ պատճառի հեշտությամբ կարող են գիրանալ նաեւ այն մարդիկ, ովքեր ավելի շատ են քնում, քան անհրաժեշտ է։ Բացի այդ, շատ մասնագետների կարծիքով ՝ քնի ավելցուկը, որը նաեւ հայտնի է որպես հիպերսոմնիա (hypersomnia), կարող է հիպերտոնիա առաջացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll