• Latest news

Գիտնականները մոտեցել են գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութի ստեղծմանը

8 ապրիլի, 2019  15:21

Գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութը սարերի հետեւում չէ .ԱՄՆ Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները կլինիկական փորձարկումների են ենթարկում նոր պատվաստանյութը, որն արդյունավետ կլինի գրիպի վիրուսի շատ շտամների դեմ։

Գիտնականները գնահատել են նոր պատվաստանյութի անվտանգությունն ու առողջ կամավորների իմունային պատասխանի առաջացման կարողությունը։

Նոր պատվաստանյութը պետք է վարժեցնի իմունիտետը՝ գրոհել գրիպի վիրուսի տարբեր տեսակների դեմ, ներառյալ պանդեմիկը։ Ունիվերսալ պատվաստանյութի ստեղծումը դժվար է, քանի որ գրիպի վիրուսն անընդհատ փոխվում է, եւ հին պատվաստանյութերը կորցնում են իրենց արդյունավետությունը։

Նոր պատվաստանյութն ուղղված է վիրուսի համեմատաբար չփոփոխվող մասի դեմ։ Նրա հիմնական թիրախը՝ հեմագլյուտինինը, գրիպի վիրուսի սպիտակուց է։ Սպիտակուցը թույլ է տալիս վիրուսին թափանցել մարդու բջիջ։ Եվ այն կազմված է «ցողունից» ու «գլխիկից»։ Սեզոնային պատվաստանյութերի մեծամասնությունն ուղղված է «գլխիկի» դեմ, բայց այն մշտապես փոխվում է։ Նոր պատվաստանյութը «ցողունն» օգտագործում է որպես թիրախ։

Իրենց աշխատանքում գիտնականներն օգտագործել են H1N1 վիրուսի սպիտակուցի «ցողունը»։ Ստացվել է պատվաստանյութ, որը պաշտպանել է ոչ միայն այդ շտամից, այլ նաեւ H5N1 վիրուսից։ Մասնագետների խոսքով՝ պատվաստանյութը արդյունավետ կլինի նաեւ «1 խմբի» այլ ենթատեսակների դեմ (ներառում է H1-ը եւ H5-ը)։

Ապագայում գիտնականները պետք է ստուգեն պատվաստանյութը «2 խմբի» վիրուսների վրա (H3 եւ H7)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել