• Latest news

Ուղեղի կեսով  ծնված աղջիկը նշել է իր 6-ամյակը

19 ապրիլի, 2019  16:22

Լիլի Վեթերալը նշել է իր 6-ամյակը՝ չնայած սարասփելի ախտորոշմանը՝ հիդրաէնցեֆալիային: Սա շատ հազվադեպ, գլխուղեղի բնածին արատ է, որը բնութագրվում է մեծ կիսագնդերի ամբողջական կամ մասնակի բացակայությամբ:

Զարգացման այդ անոմալիայի արդյունավետ բուժում գոյություն  չունի, ուստի, որպես կանոն, երեխաները մահանում են կյանքի առաջին տարվա ընթացքում:

The Daily Mail-ը հաղորդում է, որ բժիշկները կանխատեսել են, որ Լիլին մի քանի ամիս էլ չի ապրի:

Փոքրիկը գրեթե զրկվել է լսողությունից եւ տեսողությունից, սակայն ի զարմանս բժիշկների, սկսել է աստիճանաբար ճանաչել իր բարեկամներին, ժպտալ եւ անգամ շաբաթը երկու անգամ դպրոց հաճախել:

Լիլիի մայրը հղի է եղել երկվորյակներով, սակայն աղջիկներից մեկը մահացել է դեռ մոր արգանդում: Բժիշկները ստիպված են եղել անպահաղ  կեսարյան հատում անել, ինչի արդյունքում Լիլին ժամկետից 3 շաբաթ շուտ լույս աշխարհ է եկել եւ ըստ բժիշկների կույր եւ խուլ է եղել:

Չնայած դրան կյանքի առաջին շաբաթներին սկանավորում չի անցկացվել: Դուրս գրվելու նախորդ օրը բժիշկները հետազոտել են  Լիլիի գլխուղեղը եւ ստացված պատկերը նրանց շոկի է ենթարկել. նրա ուղեղի կեսը բացակայել է:

Զարգացման այս արատի հաճախականությունը կազմում է մոտ մեկ դեպք 250 հազարի մոտ: Ծնվելու ժամանակ հիդրաէնցեֆալիայոցվ երեխաները կարող են լիովին նորմալ թվալ, խնդիրները սկսում են աստիճանաբար հայտնվել: Բժիշկների կանխատեսումով՝ Լիլիին մնում էր ապրել մի քանի ամիս:

Սակայն աղջիկը իսկական դիմացկունություն է դրսեւորել. լսողությունը եւ տեսողությունը մասնակի վերականգվել են, նա կարողանում է էմոցիաներ արտահայտել:

Լիլին անհրաժեշտ սննդարար նյութերը ստանում է հատուկ խողովակի միջոցով: Մինչդ այդ բժիշկները ձեռնպահ են մնում հետագա  կանխատեսումներից, հաշվի առնելով, թե որքան հազվադեպ է հանդիպում այդ պաթոլոգիան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է