• Latest news

Մեկ տարեկան փոքրիկը քիչ մնաց մահանար՝ շփոթելով լվացամիջոցի պարկուճը կոնֆետի հետ

20 ապրիլի, 2019  18:17

Անգլիայում մեկ տարեկան Քոթեր Կունյան քիչ էր մնացել մահանար այն պատճառով, որ կուլ էր տվել լվացամիջոցի պարկուճը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրա մայրը՝ Քեյթլինը, լվացք էր անում, իսկ փոքրիկը այդ ժամանակ խաղում էր հատակին։ Պարկուճը կոնֆետի տեղ դնելով՝ երեխան որոշել է ուտել այն։ Եվ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում ու երեք օր միացվել կենսապահովման սարքին։

Պարզվել է, որ լվացամիջոցի բաղադրիչներն այրել են Քոթերի ստամոքսի լորձաթաղանթն ու կերակրափողը։ Նրան անհապաղ վիրահատել են, եւ, բարեբախտաբար, հաջողվել է փրկել երեխայի կյանքը։ Ողբերգական միջադեպից հետո նրա մայրը կոչ է անում լվացամիջոցների պարկուճներ արտադրողներին իրենց արտադրանքը կոնֆետներից տարբեր ստեղծել։

Լվացամիջոցների պարկուճները վաճառքում հայտնվել են 2012 թվականից։ Դրանց քիմիական բաղադրությունը գրեթե նույնն է, ինչ հեղուկ լվացամիջոցներինը։ Այնինչ, պարկուճներում ավելի քիչ ջուր կա, քան հեղուկ միջոցներում (10 տոկոս և 50 տոկոս հարաբերակցություն), ինչի պատճառով օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը կարող է ագրեսիվ լինել։ Այսպես, այն դեպքում, եթե պատահաբար կուլ տաք լվացափոշի, ձեզ մոտ կարող է ստամոքսի թեթեւ խանգարում առաջանալ։ Բայց գերխիտ լվացամիջոցները կարող են առաջ բերել ուժեղ սրտխառնոց եւ շնչահեղձության նոպաներ։

Վառ փաթեթավորման պատճառով պարկուճները գրավում են երեխաների ուշադրությունը։ Միայն մեկ տարում Անգլիայում գրանցվել է ավելի քան 17 հազար հաղորդում երեխաների մասին, որոնք տուժել են պարկուճների պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել