• Latest news

Ռուսաստանում առաջին անգամ թոքերի եւ լյարդի միաժամանակյա փոխպատվաստում է իրականացվել

23 ապրիլի, 2019  15:33

Շումակովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնում առաջին անգամ թոքերի եւ լյարդի միաժամանակյա փոխպատվաստում է իրականացվել։ Պացիենտը 9-ամյա մի երեխա էր՝ ծանր ժառանգական հիվանդությամբ՝ մուկովիսցիդոզ։

Վիրահատությունը տեղի է ունեցել փետրվարի 2-ին եւ տեւել 16 ժամ։ Ներկայում երեխան լավ է զգում. վերականգնողական կուրսից հետո նա պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից։

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», վիրահատությունն իրականացրել է ԱԲՀԿ տնօրեն Սերգեյ Գոթիեն։ Նրա խոսքով՝ դա բոլոր երեք օրգանների առաջին հաջող փոխպատվաստումն էր, ներառյալ երկու թոքերը, որն արվել է իննամյա տղային։ Այդ տարիքի երեխաների համար հաջող փոխպատվաստումները բժշկական գրականության մեջ մինչեւ այժմ նկարագրված չեն եղել։

Հիշեցնենք, որ մուկովիսցիդոզը համակարգային ժառանգական հիվանդություն է՝ պայմանավորված հատուկ գենի մուտացիայով, որն արտահայտվում է ներքին սեկրեցիայի գեղձերի, շնչառական օրգանների, լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի ծանր ախտահարմամբ։ Մահացությունը կազմում է 50-60 տոկոս, իսկ պացիենտների կյանքի տեւողությունը հասնում է 20-50 տարվա՝ կախված երկրից։ Բուժման տարբերակներից մեկը երկու թոքերի փոխպատվաստումն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել