Ուղեղն ինչպե՞ս պահպանել առողջ եւ երիտասարդ. 5 պարզ խորհուրդ

20 մայիսի, 2019  23:45

Ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաների տարիքային փոփոխություններն անխուսափելի են, սակայն այս պրոցեսները կարելի է զգալիորեն դանդաղեցնել: Եթե ցանկանում եք ձեր ուղեղը հնարավորինս երկար պահպանել առողջ եւ երիտասարդ, պարզապես հետեւեք այս պարզ խորհուրդներին.

Ավելի ակտիվ եղեք

Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, որոնք սրտի զարկերն արագացնում են, նպաստում են ուղեղում նոր նեյրոնների ստեղծմանը: Այս պրոցեսին ամենից լավ նպաստում են դիմացկունության բառնվածությունները, բայց սկզբունքորեն կենտրոնական նյարդային համակարգի համար օգտակար է գործնականում ցանկացած ֆիզիկական ակտիվություն: Ուստի աշխատեք օրվա ընթացքում հնարավորինս ակտիվ լինել:

Նորը ճանաչեք

Եթե ցանկանում եք ուղեղը երիտասարդ պահել, մշտապես ինչ-որ նոր բան սովորեք: ԱՄՆ-ում նույնիսկ Ալցհեյմերի հիվանդությամբ պացիենտներին ստիպում են բանաստեղծություններ սովորել, բարձրաձայն կարդալ, շփվել. դա չի բուժում, բայց օգնում է հիվանդությունը զգալիորեն արգելակել՝ բարելավելով ուղեղի ֆունկցիաները:

Ուղեղի մարզման ամենահասանելի եւ արդյունավետ եղանակներից մեկը խաչբառերի եւ այլ գլուխկոտրուկների լուծումն է: Այն ինտելեկտի մակարդակը չի բարձրացնում, սակայն ուղեղին ստիպում է ակտիվորեն աշխատել: Լավ գաղափար է նաեւ նոր լեզուներ սովորելը:

Կերեք վառ կեղեւով բանջարեղեն եւ միրգ

Կարմիր եւ մանուշակագույն գունավորմամբ պտուղները (սմբուկ, բազուկ, խաղող) անտոցիանների մեծ քանակություն են պարունակում, որոնց շնորհիվ ակտիվանում է արյան շրջանառությունը, եւ ուղեղն ավելի լավ է հագենում թթվածնով: Աշխատեք ձեր սննդակարգում հնարավորին շատ վառ գունավորմամբ մրգեր եւ բանջարեղեն ներառել, ընդ որում՝ ցանկալի է այն ուտել նվազագույն ջերմամշակմամբ, իսկ կատարյալ տարբերակն է առանց ջերմամշակման ուտելը:

Շաքար քիչ գործածեք

Շաքարն ուղեղի համար վնասակար է, եւ սա ապացուցվել է մեծ թվով հետազոտություններով: Ամերիկյան Մայոյի կլինիկայի աշխատակիցների հետազոտության տվյալների համաձայն՝ քաղցրի հանդեպ սերը ինտելեկտի համար հատկապես վտանգավոր է տարեց տարիքում. քաղցրեղենի սիրահար տարեցների շրջանում 4 անգամ ավելի արագ են տեղի ունենում հիշողության վատթարացման, ընդհանուր ինտելեկտի եւ տեղանքում կողմնորոշվելու ունակության նվազման պրոցեսները: Ուստի աշխատեք շաքարի գործածումը սահմանափակել՝ անկախ այն հանգամանքից, թե քանի տարեկան եք:

Քնեք լռության եւ մթության մեջ

Քնի պակասը բացասաբար է ազդում հիշողության վիճակի վրա. հետազոտողները նշում են, որ մեկ անքուն գիշերը մարդուց խլում է IQ-ի մի քանի միավոր: Խորհուրդ է տրվում օրական քնել 7 ժամից ոչ պակաս: Մասնագետները խորհուրդ են տալիս ննջարանն ազատել գրգռիչներից՝ ձայնի եւ լույսի աղբյուրներից: Եթե մարդը քնում է մի իրավիճակում, երբ հնարավորություն չունի խորասուզվելու լիակատար մթության մեջ, ապա մեծացնում է ուղեղի բջիջների բորբոքման եւ մահվան հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի