• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչ նյարդաբանական խանգարումից է տառապել Լեոնարդո դա Վինչին

24 մայիսի, 2019  13:12

Լոնդոնի թագավորական քոլեջի պրոֆեսոր, նեյրոֆիզիոլոգ Մարկո Կատանին հիպոթեզ է առաջ քաշել, ըստ որի աշախարհահռչակ նկարիչ եւ գիտնական Լեոնարդո դա Վինչին տառապել է ուշադրության պակասից եւ հիպերակտիվությունից (ADHD):

Brain ամսագրում հրապարակված աշխատանքում Կատանին խոսոտվանում է, որ նկարչի մահից 500 տարի անց ճշգրիտ ախտորոշում տալը հնարավոր չէ, սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել առօրյա կյանքում նրա վարքի որոշ առանձնահատկություններին: Օրինակ դա Վինչիին հազվադեպ էր հաջողվում աշխատանքն ավարտին հասցնել. նա չափազանց անհանգիստ բնավորություն ուներ եւ արագ մեկ գաղափարից մյուսին էր անցնում:

Բացի այդ, նկարիչը վատ էր կարդում, ինչը ամենայն հավանականությամբ, կապված է դիսլեկսիայի հետ: Դրա հետ մեկտեղ նշանավոր նկարիչը ցածր ինքնագնահատական ուներ, ինչն էլ Կատանիին ստիպել է մտածել, որ նրա վարքի առանձնահատկությունների պատճառը ADHD-ն է:

Գիտնականը նշում է, որ ցածր ինքնագնահատականը բնորոշ է ուշադրության պակասից եւ հիպերակտիվությունից տառապող շատ պացիենտների:

Բացի այդ, ADHD-ն իսկապես հաճախ ուղեկցվում է դիսլեկսիայով եւ հարուստ երեւակայությամբ եւ բացի այդ շատ պացիենտներ ինչպես եւ դա Վինչին ձախլիկ են:

Հիպոթեզի օգտին է խոսում նաեւ այն, որ նկարիչը քիչ է քնել եւ օրվա բավականին անկանոն ռեժիմ է  ունեցել, քանի որ կարող էր աշխատել նաեւ գիշերային ժամերին:

Կատանին ուշադրություն է դարձնում նրան, որ ADHD-ով շատ պացիենտներ մանկուց շատ խելացի են եւ հետաքրքրասեր, սակայն հետագայում դեպրեսիայի մեջ են ընկնում ինքնիրացման հնարավորությունների բացակայության պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել