Ինչո՞վ է վտանգավոր քաշի պակասելը տարեց հասակում

25 մայիսի, 2019  11:08

Քաշի տատանումները տարեց հասակում բացասաբար կարող են անդրադառնալ առողջության վրա։ Համաձայն Քյունբուկսկյան ազգային համալսարանի (Հարավային Կորեա) գիտնականների հետազոտության, քաշի զգալի ավելացումը կամ պակասումը բարձրացնում է տարեց մարդկանց մոտ թուլամտության առաջացման վտանգը։

Հետազոտության շրջանակում վերլուծվել են 60-79 տարեկան ավելի քան 67 հազար մարդու տվյալներ։ Բացի մարմնի զանգվածի ինդեքսից (ՄԶԻ), հաշվի են առնվել նաեւ փորձարկվողների կարդիոմետաբոլիկ ռիսկի եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակի գործոնները։ Հինգ տարի հետո մոտ 4900 տղամարդկանց  եւ մոտ 6700 կանանց մոտ հայտնաբերվել է թուլամտություն։

Գիտնականները պարզել են, որ ՄԶԻ ավելացումը կամ պակասումը 10 տոկոսով եւ ավելի երկու տարվա ընթացքում բարձրացնում է թուլամտության զարգացման ռիսկը նրանց համեմատ, որոնց քաշը մնացել է կայուն մակարդակի։ Հատկանշական է, որ այս փոխադարձ կապն  առավել ակնհայտ նկատվել է տղամարդկանց մոտ. նրանց մոտ ավելորդ քաշի դեպքում թուլամտության հավանականությունը բարձրացել է 25 տոկոսով, այն դեպքում, երբ կանանց մոտ՝ 17 տոկոսով։ Քաշի կտրուկ նվազման դեպքում թուլամտության ռիսկը բարձրացել է 26 եւ 15 տոկոսով՝ համապատասխանաբար։

Չնայած հետազոտությունը դիտորդական էր, գիտնականները կոչ են անում, այնուամենայնիվ, ուշադրություն դարձնել ստացված արդյունքներին եւ վերահսկել քաշը տարեց հասակում։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Open ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի