• Latest news

Սրտխառնոցը եւ հազը հանգեցրել են կաթվածի. աղջիկը վտանգավոր հիվանդության ախտանշաններն ընդունել է որպես մրսածություն

27 մայիսի, 2019  12:09

29-ամյա Դանիել Մակգինեսը շոտլանդական Գլազգո քաղաքից վտանգավոր հիվանդության ախտանշաններն ընդունել է մրսածության տեղ։ Նա հայտնվել է հիվանդանոցում լրիվ կաթվածահար վիճակում։

Ինչպես տեղեկացնում է Daily News-ը, մի քանի շաբաթ աղջկան անհանգստացրել են սրտխառնոցն ու ուժեղ հազը, բայց նրան թվացել է, թե ամեն ինչի մեղավորը սովորական մրսածությունն է։ Հունվարի 8-ին, արձակուրդ մեկնելուց մի քանի ժամ առաջ կնոջ վերջույթները թուլացել են։ Նա դիմել է հիվանդանոց, որտեղ բժիշկը բացատրել է, որ նրա վիճակը պայմանավորված է անհանգստությամբ ուղեւորությունից առաջ։

Դանիելը վերադարձել է տուն, բայց որոշ ժամանակ անց ավելի վատ է զգացել եւ խնդրել է մորը շտապօգնություն կանչել։ Նրան տարել են հիվանդանոց, որտեղ ախտորոշել են Գիյեն-Բարեի ախտանիշ (ԳԲԱ)՝ հազվադեպ հիվանդություն, որի ժամանակ օրգանիզմի իմունային արձագանքը աղիների կամ թոքային վարակին հանգեցնում է նյարդային համակարգի ախտահարման։ Հայտնի չէ, թե ինչն է դարձել աղջկա այդ հիվանդության պառճառ, բայց բժիշկները ենթադրում են, որ մեղավոր է վիրուսային վարակը,որին նա բախվել է Ծննդյան արձակուրդների ժամանակ։

Քանի որ հիվանդությունը տարածվել է թոքերի վրա, պացիենտին արհեստական կոմայի մեջ են գցել։

Դանիելը հիշում է, որ ուշքի է եկել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ոտքից գլուխ կաթվածահար. քանի որ  11 շաբաթ անկողնուն գամված էր եղել՝ նրա մկանները ընդարմացել էին։ Եվ երբ նրան դուրս բերեցին արհեստական կոմայի վիճակից, նա ստիպված էր նորից սովորել ամեն բան՝ սանրել մազերը, վեր կենալ եւ քայլել։

Ֆիզիոթերապիայի սեանսներից հետո Դանիելը սկսել է վերականգնվել։ Հիմա նա ծրագրում է իր հիվանդության պատմությունը ներկայացնել եւ գիրք գրել, որպեսզի օգնի այդ հիվանդությամբ մարդկանց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել