• Latest news

Տղամարդը քիչ էր մնում այրվեր բաց սրտի վիրահատության ժամանակ

3 հունիսի, 2019  18:40

Ավստրալացի վիրաբույժները բաց սրտի վիրահատության ժամանակ բախվել են արտասովոր իրավիճակի: Վիրաբուժական միջամտության ժամանակ բաց վերքի վրայի խծուծները բռնկվել են էլեկտրակաուտերից՝ հյուսվածքի վրա ջերմային ներգործության գործիք: Զեկույցը ներկայացվել է Վիեննայում ընթացող Անեսթեզիոլոգների եվրոպական միության՝ Euroanaesthesia-ի ամենամյա կոնգրեսի շրջանակում:

Միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսին Մելբուռնի Օսթին հիվանդանոցում: 60-ամյա պացիենտը, որը տառապում էր թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդությամբ, ենթարկվում էր վերել աորտայի հատվածի վնասման վերացման վիրահատության: Սրտին հասանելիություն ստանալու համար վիրաբույժները՝ Ռութ Շեյլորի ղեկավարությամբ, ստիպված էին հատել կրծոսկրը: Վիրաբուժական միջամտության ժամանակ վիրաբույժները պատահաբար վնասել են թոքի պատը, որի հետեւանքով տեղի է ունեցել օդի արտահոսք:

Շնչառական անբարարությունը կանխելու համար մեծացվել է պացիենտին տրվող թթվածնի քանակությունը: Միաժամանակ էլեկտրակաուտերից բոցավառվել է չոր վիրաբուժական խծուծը, որը գտնվել է պացիենտի կրծքավանդակի խոռոչում: Բժիշկների ժամանակին կատարած միջամտության շնորհիվ, որոնք կարողացել են կրակը մարել, տղամարդը չի տուժել: Վիրահատության ժամանակ այլ արտակարգ դեպք տեղի չի ունեցել:

Շեյլորը եւ նրա գործընկերները գիտական գրականության մեջ գտել են համանման ընդամենը 6 դեպքի նկարագրություն, ընդ որում՝ դրանց կեսը տեղի է ունեցել կորոնար շունտավորման ժամանակ, մնացյալը կրծքավանդակի օրգանների վիրահատությունների ժամանակ: Բոլոր դեպքերը միավորում է չոր վիրաբուժական խծուծների առկայությունը, թթվածնի մեծ չափաքանակը, էլեկտրակաուտերիզացիայի իրականացումը, ինչպես նաեւ պացինետների թոքերի հիվանդությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել