• Latest news

Կինը մահացավ քաղցկեղից՝ հրաժարվելով փրկարար քիմիաթերապիայից հօգուտ վեգանության

4 հունիսի, 2019  13:22

40-ամյա Քեթի Բրիթոն-Ջորդանն Անգլիայից հրաժարվեց փրկարար քիմիաթերապիայից, որը, նրա համոզմամբ, կարող էր թունավորել նրա օրգանիզմը։ Դրա փոխարեն քաղցկեղով հիվանդ կինը ուշադրությունը սեւեռեց վեգանության վրա՝ դրանով իսկ կորցնելով թանկարժեք ժամանակն ու ինքնահոսի մատնելով օնկոլոգիական հիվանդությունը։

2016 թվականի հուլիսին Քեթիի մոտ ախտորոշվեց կաթնագեղձի երկրորդ աստիճանի քաղցկեղ։ Կինը հրաժարվեց ավանդական բուժումից՝ մաստէկտոմիայից, ճառագայթային թերապիայից եւ քիմիաթերապիայից։ Քեթին այլընտրանքային մեթոդիկաների երկրպագու էր, դրա համար էլ ուշադրությունը սեւեռեց վեգանության վրա։ Բժիշկները նրան նախազգուշացնում էին, որ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, եւ դրա դեմ կարելի է հաջողությամբ պայքարել, բայց Քեթին անհողդողդ էր։

Ավելի վաղ Քեթին բուսակեր էր, բայց քաղցկեղի ախտորոշումից հետո որոշեց դառնալ վեգան եւ սնվել բացառապես հում մթերքներով։ Բացի այդ, նա բացառեց իր սննդակարգից շաքարն ու գլյուտենը։ Կինը սկսեց օգտագործել յոդով հարուստ դարչնագույն ջրիմուռներ եւ քրքում հում վիճակում։

Քեթին իր վրա այլընտրանքային այլ մեթոդներ էլ փորձեց, որոնց թվում՝ օմելա-թերապիա, բուժում բույսերի թուրմերով եւ այլն։ Իրեն ճառագայթումից հեռու պահելու համար նա հրաժարվեց անցնել համակարգչային տոմոգրաֆիա։

Բժիշկները նրան նախազգուշացնում էին, որ ավանդական բուժումից հրաժարվելը նրա համար մահ կնշանակի։ Ինչպես հայտնի է դարձել, հունիսի 1-ին Քեթին մահացել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է