• Latest news

Պարզվել է՝ քերծվածքը վտանգավոր ուռուցք էր. Արեւայրուքի սիրահարը քաղցկեղի պատճառով զրկվել է քթի մի մասից (ֆոտո)

20 հունիսի, 2019  11:31

Ֆրանսիական Տուլուզից 35-ամյա Լորի Սեգայը քաղցկեղային ուռուցքի պատճառով զրկվել է քթի մի մասից, որը նա երկար ժամանակ չի նկատել. նա կարծել է, թե քթի վրա ուղղակի քերծվածք է:

The Sun-ը հայտնում է, որ Լորին քթին ոչ մեծ քերծվածք է նկատել դեռեւս 2018 թվականի սկզբին: Նա սկզբում դրա վրա ուշադրություն չի դարձրել, սակայն վերքը մի քանի ամիս չի լավացել, իսկ շուտով ընդհանրապես սկսել է արնահոսել:

2018 թվականի հոկտեմբերին Լորին որոշել է, վերջապես, թերապեւտի այցելել: Նա ենթադրել է, որ կնոջ մոտ առկա է ինֆեկցիա եւ հակաբակտերիալ քսուք է նշանակել: Սակայն այն չի օգնել, եւ Լորին հերթագրվել է մաշկաբանին այցելելու համար, ում մոտ երկար ժամանակ չէր կարողանում հայտնվել: Անալիզները ցույց են տվել, որ կնոջ մոտ բազալիոմա է՝ մաշկի ոչ մելանոմային քաղցկեղ: Բժիշկները բացատրել են, որ ուռուցքի հեռացման վիրահատության անհրաժեշտություն ունի, բայց նա որոշել է այն մի քանի մասով հետաձգել, քանի որ Փարիզում յոգայի հրահանգչի դասընթացի էր հաճախում:

2019-ի մայիսին վիրաբույժները 3 վիրահատություն են կատարել, որոնց ընթացքում ուռուցքը հեռացրել են քթի մի մասի հետ, փոխել են դրա ձեւը, ինչպես նաեւ մաշկ են փոխպատվաստել՝ թերությունները ծածկելու համար:

Լորին շոկի մեջ է հայտնվել, երբ վիրաբուժական միջամտությունից հետո տեսել է իր դեմքը:

«Անծանոթները մոտենում էին ինձ եւ հարցնում՝ արդյոք սարսափելի վթարի չեմ ենթարկվել, քանի որ դեմքս այլանդակված էր: Ես բռնցքամարտիկի էի նմանվել, որին ռինգում ծեծել են»,- խոստովանել է նա:

Մանկության տարիներից Լորին սիրում էր արեւահարվել եւ երբեք արեւապաշտպան քսուքներ չէր օգտագործում, քանի որ ի բնե թուխ մաշկ ուներ: Բայց տեղի ունեցածից հետո նա վերանայել է իր վերաբերմունքը եւ սկսել է ավելի ուշադիր վերաբերվել մաշկի խնամքին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել