• Latest news

Գիտնականները մշակել են զարկերակային ճնշմանը հետեւելու նոր համակարգ

21 հունիսի, 2019  21:09

Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրատեխնիկական համալսարան «ԼԷՏԻ»-ի աշխատակիցները Փորձնական բժշկության ինստիտուտի մասնագետների հետ համագործակցությամբ մշակել են եզակի սարք զարկերակային ճնշմանը հետեւելու համար։ Այն ախտորոշիչ համակարգ է՝ բաղկացած ապարանջանից եւ տվիչից, որն ամրացվում է կրքծին։

Աշխատանքի սկզբունքը տարբերվում է ստանդարտ տոնոմետրերից։ Ավելին, այդ տվիչները կարելի է կրել ամբողջ օրը՝ տեղեկություն հավաքելով ճնշման մասին եւ այն հաղորդելով բժշկին։

Ինպես նշել է  ԼԷՏԻ-ի կենսատեխնիկական համակարգերի ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Անիսիմովը, կրծքի վրայի տվիչը գրանցում է էլեկտրագիրն ու օրգանիզմի օժանդակ բնութագրերը՝ ջերմաստիճանը, շնչառական շարժումների հաճախականությունը։ Ապարանջանի վրա ներկառուցված է նաեւ տվիչ՝ անոթներում զարկային ալիքի օպտիկական չափիչ։ Այս բոլոր տվյալները հավաքվում են ավտոմատ կերպով եւ առանց լարի փոխանցվում օգտատիրոջ սմարթֆոնին։

«Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի սարքը փոխանցի առավելագույն ճշգրիտ տվյալներ, այսինքն՝ վրիպումը կազմի սնդիկի սյան 5 միլիմետրից պակաս։ Դա թույլ կտա բժիշկներին ժամանակին ստանալ խիստ կարեւոր տեղեկություն պացիենտի վիճակի մասին»,- ասել է նա։

Սարքը ստեղծողների խոսքով՝ համակարգը կարող է փոխել տարեց մարդկանց կյանքը՝ հիպերտոնիայի թերապիան դարձնելով առավելագույն չափով արդյունավետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է