• Latest news

Տղամարդը ճակատի ուռուցքը պզուկի հետ է շփոթել եւ փորձել այն սեղմելով հանել (ֆոտո)

27 հունիսի, 2019  12:00

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Մարկուլա քաղաքից 52-ամյա Ջեյմս Մյուրեյը ճակատի ուռուցքը շփոթել է պզուկի հետ եւ փորձել այն սեղմելով հանել ու աղաջրով ախտահանել: Ինչպես հետո խոստովանել է, սա վատթարագույն բանն էր, որը նա կարող էր անել:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ ուռուցքը սկզբում իսկապես պզուկի նման էր, եւ Ջեյմսը փորձել է այն հանել: Բայց «պզուկը» չի պայթել, ավելին՝ առաջիկա 6 շաբաթում այն ակտիվորեն մեծացել է եւ հասել գոլֆի գնդակի չափի: Դրանից բացի, սկսել է ցավել, ուստի անհանգստացած տղամարդը դիմել է Sunshine Coast University Hospital հիվանդանոց:

Ջեյմսի մոտ բժիշկներն ախտորոշել են հարթբջջային կարցինոմա՝ մաշկի քաղցկեղի երկրորդ առավել տարածված տեսակը: Նրան շտապ վիրահատել են եւ նորագոյացությունը հեռացրել:

Վիրահատությունից հետո նրա ճակատին մեծ սպի է մնացել, բայց Ջեյմսը, իր խոսքով, գոհ է եւ երջանիկ, որ կարողացել է ահռելի ուռուցքից ազատվել, որի համար անգամ անուն էր մտածել՝ Ֆրեդի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել