• Latest news

Օրական կես բաժակ մրգահյութը բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը

12 հուլիսի, 2019  15:20

Օրական 100 մլ քաղցր ըմպելիքների օգտագործումը 18 տոկոսով բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։ Այս մասին հայտարարում են Հանրային առողջապահության եւ սննդի համաճարակաբանության հետազոտական խմբի ֆրանսիական գործակալության (EREN) մասնագետները։

Հետազոտությունում, ընդհանուր առմամբ, ընդգրկվել է միջինը 42 տարեկան 100 հազար ֆրանսիացի։ Բոլոր փորձարկվողները լրացրել են հարցարան, որում մանրամասն ներկայացրել են իրենց սննդակարգը։ Բացի այդ, նրանք պետք է պատասխանեին համապատասխան հարցերին ամեն վեց ամիսը մեկ։ Գիտնականները հաշվի էին առել նաեւ տարբեր գործոններ. տարիքը, սեռը, ընտանեկան անամնեզը, վնասակար սովորույթները եւ այլն։

Ընդհանուր առմամբ, հետազոտությունը տեւել է մոտ 9 տարի (2009-2018 թվականներ)։ Այդ ընթացքում փորձարկվողների մոտ ախտորոշվել է քաղցկեղի 2193 դեպք։ Պարզվել է, որ ամեն օր 100 մլ քաղցրացված ըմպելիքի կիրառումը 18 տոկոսով բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը, իսկ կաթնագեղձի քաղցկեղի վտանգը՝ 22 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, ոչ մեծ վտանգ, ինչպես նշվում է, պարունակում են մրգահյութերը։

Փորձագետների կարծիքով՝ ստացված տվյալները մատնանշում են, որ կառավարությունը պետք է ակտիվ գործողություններ նախաձեռնի քաղցր ըմպելիքների օգտագործումը կրճատելու ուղղությամբ։

Հետազոտության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է BMJ պարբերականում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել