• Latest news

Անսպասելի հանձնարարական. Ինչու է անհրաժեշտ սննդակարգի կալորիականությունը օրական 300 կկալ-ով նվազեցնել

13 հուլիսի, 2019  17:18

Օրվա ընթացքում գործածվող կալորիաների քանակության նվազեցումը մոտ 300-ով զգալիորեն բարելավում է սրտի վիճակը եւ նվազեցնում արյունատար համակարգի հիվանդությունների զարգացման ու դրանց հետեւանքով մահվան հավանականությունը: Այս մասին հայտնում են ԱՄՆ Դյուկի համալսարանի գիտնականները:

MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ հետազոտությանը մասնակցել է մինչեւ 50 տարեկան 218 առողջ մեծահասակ: Կամավորները մեկ ամս սնվել են օրական 3 անգամ, ինչը թույլ է տվել կալորիաների քանակությունը մեկ քառորդով կրճատել: Ընդ որում՝ նրանք հնարավորություն ունեին ընտրել սնվելու 6 ծրագրերից մեկը՝ ելնելով մշակութային նախապատվություններից եւ պահանջմունքներից:

Մասնակիցներն այնուհետեւ պետք է սնվելու այս ռեժիմին հետեւեին 2 տարի: Նրանց հաջողվել է կալորիաների գործածման նվազմանը հասնել միջինը 12 տոկոսով:

Արդյունքները ցույց են տվել, որ այս սննդակարգի շնորհիվ կամավորները ազատվել են քաշի մոտ 10 տոկոսից, ընդ որում՝ մեծ մասը բաժին է ընկել ճարպային հյուսվածքին: Դրանից բացի, նվազել է կամավորների բիոմարկերների թիվը՝ կապված մետաբոլիկ հիվանդությունների եւ քրոնիկական հիվանդությունների զարգացման մեծ հավանականության հետ, որոնք կարող են նպաստել այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսին են քաղցկեղը եւ սիրտ-անոթային հիվանդությունները: Ավելին՝ այս բորբոքային պրոցեսները նաեւ նպաստել են կոգնիտիվ ֆունկցիաների նվազմանը:

Գիտնականների խոսքով՝ նույնիսկ այն մարդիկ, որոնք առողջ քաշ ունեն կամ ավելորդ 2  կիլոգրամ, կարող են նորմալացնել խոլեստերինի մակարդակը, արյան ճնշումը, արյան մեջ շաքարի մակարդակը եւ այլ ցուցանիշներ, եթե սննդակարգի կալորիականությունը կրճատեն օրական թեկուզ 300 կկալ-ով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել