• Latest news

Գիտնականները պատրաստվում են  մարդկանց ԴՆԹ-ն փոխելու եզակի փորձ կատարել

31 հուլիսի, 2019  13:12

Editas Medicine եւ Allergan  ընկերությունների գիտնականները ծրագրում են մարդու ԴՆԹ-ն փոխելու եզակի փորձ կատարել։ Նրանք այժմ հավաքում են կամավորների՝ փորձն անցկացնելու համար։

Ինչպես գրում է 9News.com-ը, հետազոտողներին հետաքրքրում եմ կուրության ժառանգական ձեւ ունեցող մարդիկ, որոնք չեն կարող տեսնել գենի պակասի պատճառով, որը պատասխանատու է լույսի ազդանշանները եւ այն ազդանշանները հաղորդելու համար, որոնք կարող է հաշվարկել ուղեղը։

Փորձի ընթացքում գիտնականները նախատեսում են 3 տարեկանից բարձր երեխաների եւ ավագների մարմիններում ներդնել համապատասխան գենը (ընդամենը 18 կամավոր)։ Փորձերը նախատեսում են սկսել այս աշնանը։  

Փորձագետներն ընդգծում են, որ հետազոտության ընթացքում կփոխվի արդեն ծնված մարդկանց գենոմը. այդպես ավելի հեշտ կլինի հետեւել կողմնակի էֆեկտներին սաղմերի ԴՆԹ-ն փոխելու համեմատ։

Գիտնականների խոսքով՝ գենոմում մտցվող փոփոխությունները չեն փոխանցվի հաջորդ սերունդներին։

Հիշեցնենք, որ փոփոխված ԴՆԹ-ով առաջին երեխաները ծնվել են վերջերս Չինաստանում։ Գիտնական Հե Ցզյանկույը պնդում է, որ օգտագործել է CRISPR-Cas9 տեխնոլոգիան սաղմերում գենը հեռացնելու համար՝ ինչի շնորհիվ դրանք անընկալունակ են դարձել ՄԻԱՎ-ի հանդեպ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll