• Latest news

Էլեկտրոնային սիգարետ ծխելու պատճառով պատանին շտապ թոքերի վիրահատության է ենթարկվել (ֆոտո)

7 օգոստոսի, 2019  14:08
Մեկ տարվա ընթացքում ակտիվ վեյփինգը Ֆլորիդայի միջազգային համալսարանի ուսանող 18-ամյա Շանս Ամիրաթի համար շրջվել է առողջական լուրջ խնդիրներով:

The Daily Mail-ը հայտնում է, որ պատանու մոտ թոքի ծանր վնասվածք է հայտնաբերվել, որի պատճառը Juul էլեկտրոնային սիգարետի մեջ պարունակվող թունավոր քիմիական նյութերն էին: Շանսի ակտիվ վեյփինգը հավասար էր օրական 10 ծխախոտ ծխելուն:

Մի օր ուսանողը ձախ կողքին թեքվելու փորձ կատարելիս ուժգին ցավ է զգացել: Պատանին որոշել է, որ մկանային խնդիր է, սակայն մի քանի ժամ շարունակ ցավը չի մեղմվել: Ընկերը նրան համոզել է օգնության համար հիվանդանոց դիմել: Շանսը սարսափահար է եղել, երբ խորհրդակցությանը ներգրավվել են 7 վիրաբույժներ: Նրանք հայտնել են, որ նրա ձախ թոքը ծանր վնասվածք ունի, եւ նրան անհրաժեշտ է շտապ վիրահատել:

Բժիշկներն այնուհետեւ Շանսին տեղեկացրել են, որ առողջական խնդրի պատճառը թոքերի վրա ծխելու արգասիքների ազդեցությունն էր: Միաժամանակ, պատանին նշում է, որ բացի Juul վեյփերից երբեք ոչ մի բան չի ծխել: Հիմա Շանսը համացանցում արշավ է անցկացնում վեյփինգի վնասի մասին հանրության տեղեկացվածության բարձրացման համար:

Նշվում է, որ արտադրող ընկերությունը չի պատասխանել The Daily Mail-ի հարցմանը եւ այս իրավիճակը որեւէ կերպ չի մեկնաբանել:

Յելի համալսարանի վերջերս կատարած հետազոտությամբ պարզվել է, որ Juul վեյփերի բուրավետ նյութերը տաքանալիս թոքերի համար վտանգավոր թունավոր նյութեր են առաջացնում, որոնք պիտակի վրա նշված չեն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել