• Latest news

Հազվագյուտ դեպք. փսխումը կերակրափողի պատռվածք է առաջացրել

10 օգոստոսի, 2019  13:30

37-ամյա տղամարդու համար մարաթոնում մասնակցությունը լուրջ վնասվածքով է ավարտվել:

BMJ Case Reports-ում հրապարակված զեկույցի համաձայն՝ Կալիֆոռնիայում 100 մղոն վազքի ժամանակ տղամարդը փսխել է:  Նա փորձել է շարունակել մարաթոնը, սակայն որովայնում եւ կրծքավանդակում ուժեղ ցավ է զգացել:

Ներկաները սրտի նոպա են կասկածել եւ նրան շտապ հիվանդանոց ուղարկել:

Ռենտգենի օգնությամբ պարզվել է, որ տղամարդու մոտ առաջացել է Բուրխավեի համախտանիշ, այսինքն՝ կերակրափողի պատերի բոլոր շերտերի ինքնաբուխ պատռվածք:

Նման իրավիճակ հազվադեպ է պատահում. տարեկան միլիոնից ընդամենը 3 դեպք, ընդ որում պացիենտների մոտ 1/3-ը մահանում է մի քանի ժամվա ընթացքում:

Հեղինակները նշում են, որ նախկինում երբեք մարզիկների մոտ Բուրխավեի համախտանիշի չի հանդիպել:

Այն սովորաբար նկատվում է 40-60 տարեկան տղամարդկանց մոտ սննդի կամ ալկոհոլի չափից շատ օգտագործելու դեպքում:

Բուրխավեի համախտանիշից մահացությհունը հասնում է 80 տոկոսի:

Մարաթոնի տուժած մասնակցին վիրաբուժական միջամտություն է  պահանջվել: Ընդհանուր առմամբ նա 41 օր է անցկացրել հիվանդանոցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել