• Latest news

5 եղանակ` գիշերը անհանգիստ ոտքերին տեր կանգնելու համար

29 հունիսի, 2014  17:31

Ոտքերը շարժելու անհագ ցանկությամբ տարված` չեք կարողանում քո՞ւն բերել ձեր աչքերին: Շատ հնարավոր է` անհանգիստ ոտքերի սինդրոմ ունեք: Խոսքը նյարդաբանական խանգարման մասին է, որի արդյունքում գիշերային ժամերին ոտքերը ժամանակ առ ժամանակ տեղաշարժելու եւ այդ կերպ թեթեություն զգալու կարիք է առաջանում:

Ընդ որում, վերը նշված զգացողությունը կարող է միայն ոտքերից մեկի հետ կապված լինել: 

Մարդկանց 5-10 տոկոսը անհանգիստ ոտքերի սինդրոմով է տառապում: Ընդ որում, տղամարդկանց համեմատությամբ, կանանց մոտ սինդրոմի առկայության ցուցանիշը կրկնակի անգամ բարձր է:

Անհանգիստ ոտքերի սինդրոմի կրողները մեծ ի մասամբ բժշկի օգնությանը չեն դիմում, համարելով, թե անլուրջ մարդու տպավորություն կթողնեն:

Հիվանդության ախտանշանները կարող են ընդմիջումներով հայտնվել: Ախտանշաններից զերծ են մնում նաեւ վաղ առավոտյան ժամերը, երբ հանգիստ քուն վայելելու հնարավորություն է ստեղծվում: Հակացուցված են երկար ճանապարհորդությունները` ավտոմեքենայով թե ինքնաթիռով, կինոթատոն այցելությունները եւ այլ` անշարժ վիճակ պահանջող գործողությունները: Քնի կամ հանգստի պակասը եւս կարող է ոտքերը շարժելու նոպա առաջացնել:

Սինդրոմի առաջացման պատճառները լիովին պարզ չեն, սակայն հայտնի է, որ այն որոշակիորեն ուղեղի մեջ երկաթի եւ դոպամինի պարունակության պակասի արդյունք է, սակայն հիվանդությունը նաեւ գենետիկ բաղադրիչ ունի: Լինում են նաեւ դեպքեր, երբ ոտքերը շարժելու անհագուրդ ցանկության պատճառը երիկամների հիվանդությունը, հղիությունը կամ նոր դեղամիջոցներն են:

Անհանգիստ ոտքերի սինդրոմի դեմ պայքարի որոշ մեխանիզմներ, այնուամենայիվ, գործում են, սակայն, ինչպես նշել ենք, բոլորը չէ, որ պատրաստ են ստորին վերջույթներին հանգիստ տալու համար դեղ խմել:

Ուստի հետեւյալ հինգ ռազմավարական միջոցառումներն ենք առաջարկում.

• Երբ սինդրոմը քնած կամ կիսաքուն վիճակում է ի հայտ գալիս, փորձեք արագ վեր կենալ անկողնուց եւ դեպի խոհանոց կամ լոգարան շարժվել: Փոքրիկ զբոսանքը հաճախ վերացնում է ախտանշանները:

• Երբ պառկած եք անկողնում, փորձեք տրորել կամ թեթեւակի մերսել ոտքերը:

• Անկողին մտնելուց առաջ տաք լոգանք կամ ցնցուղ ընդունեք:

• Անկողին մտնելուց առաջ ընթերցեք, խաչբառ լուծեք, սմարթֆոնով որեւէ խաղ խաղացեք կամ ուղեղը զբաղեցնող որեւէ այլ գործողություն նախաձեռնեք:

• Երբ քունը տանում է, աշխատեք արագ չհանձնվել եւ մինչեւ վերջին պահը արթուն մնալ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll