• Latest news

Ինչո՞ւ չի կարելի սննդի մեջ օգտագործել կանաչած կարտոֆիլը

6 սեպտեմբերի, 2019  17:45

Կանաչած կարտոֆիլը առողջության համար վտանգավոր սոլանին է պարունակում, որը կարող է առաջ բերել ուժեղ թունավորում։ Այս մասին տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում կատարելով որակի գծով տեսչության (ՄոսԳԻԿ) մասնագետ Եկատերինա Չերդակովային։

Ինչպես նշում է մասնագետը, կարտոֆիլի կանաչելը հետեւանք է դրա ոչ ճիշտ պահման։ Մասնավորապես, կարտոֆիլը կանաչում է, եթե դրա վրա ուղղակի կամ ցրված ձեւով ազդում է լույսը։ Ընդ որում, կարտոֆիլի մեջ սոլանին է առաջանում։ Այն կարող է ուժեղ թունավորում առաջացնել, որն ի զորու է հանգեցնել մահվան։ Հենց այդ պատճառով էլ կարեւոր է կարտոֆիլը պահել մութ տեղում։ Պահման ջերմաստիճանը պետք է լինի 3-5 աստիճանի մակարդակի, իսկ պահման ժամկետը չպետք է գերազանցի կես տարին։

Փորձագետի խոսքով՝ սննդի մեջ կիրառվելու համար պիտանի կարտոֆիլի վրա պալարներ, նեխած, սառած եւ կրծողներից վնասված հատվածներ չպետք է լինեն։ Միեւնույն ժամանակ, դրանք պետք է լինեն ամբողջական եւ միանման երանգավորմամբ։

Ճշտվում է, որ կարտոֆիլի ամենաարժեքավոր նյութը օսլան է, ինչպես նաեւ սպիտակուցը, որը պարունակում է բոլոր անփոխարինելի ամինաթթուները։ Բացի այդ, կարտոֆիլը պարունակում է նատրիում, երկաթ, պղինձ եւ ցինկ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է