• Latest news

Շաբաթական 2 րոպե մարզվելն օգնում է նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը

12 սեպտեմբերի, 2019  22:32

Շոտլանդիայի Աբերթայի համալսարանի հետազոտողները պնդում են, որ ծերունական թուլամտության (դեմենցիա) զարգացման ռիսկը նվազեցնելու համար բավարար է շաբաթական երկու րոպե ակտիվ ֆիզիկական վարժություններ անելը, հաղորդում է Planet-today-ը՝ հղում անելով Medicalxpress-ին։

10 շաբաթվա ընթացքում 60-75 տարեկան մասնակիցներից բաղկացած խումբը մարզումներ է արել։ Կամավորները պետք է 6 վայրկյանում առավելագույն արագությամբ հեծանիվ վարեին, այնուհետեւ հանգստից հետո ցիկլը կրկնվել է։ Ցիկլի ընթացքում փորձի մասնակիցները բարձր ինտենսիվություն են ցուցաբերել միայն 60 վայրկյանի ընթացքում։

Փորձը ցույց է տվել, որ նման կարճատեւ, սակայն բավականին ակտիվ մարզումները կարող են կարգավորել ճնշումը։ Ի դեպ, փորձի սկզբում բոլոր մասնակիցների մոտ ճնշման բարձր մակարդակ է եղել, նրանք նաեւ դեղամիջոցներ են օգտագործել։ Ընդ որում, հավելյալ այլ միջոցներ չեն եղել՝ դիետա, լրացուցիչ դեղամիջոցներ։

Արդյունքները գիտնականներին թույլ են տվել եզրակացնել, որ ճնշումը նվազեցնելով՝ կարելի է նվազեցնել տարեցների շրջանում դեմենցիայի զարգացման ռիսկը։  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել