• Latest news

Սովորական բաղադրիչներից պատրաստված սոուսը կարող է նվազեցնել կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը

25 սեպտեմբերի, 2019  10:43

Սոխով եւ սխտորով սոուսը կարող է պաշտպանել կանանց կրծքագեղձի քաղցկեղի առաջացումից։ Այս մասին տեղեկացնում են Բուֆալոյի ամերիկյան եւ Պուերտո Ռիկոյի համալսարանների գիտնականները։

Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Nutrition and Cancer ամսագրում, պուերտոռիկացի կանանց մոտ, ովքեր ուտում են սոֆրիտո սոուսը, կրծքի քաղցկեղի առաջացման ռիսկը 67 տոկոսով քիչ է այն կանանց համեմատ, որոնց սննդաբաժնում այդ սոուսը չկա։ Սոուսի հիմնական բաղադրիչներն են սոխն ու սխտորը։

Հետազոտության առաջատար բժիշկ, համաճարակաբանական գիտությունների թեկնածու Գաուրի Դեսաին նշել է, որ իր հետազոտությունը հիմնել է ուռուցքների առաջացման վրա սոխի եւ սխտորի ազդեցության վերաբերյալ մինչ այդ կատարված աշխատանքների վրա։ Մյուս գիտնականներն ասում են, որ սոխն ու սխտորը հարուստ են ֆլավոնոիդներով եւ ծծմբաօրգանական միացություններով, ինչն էլ կարող է բացատրել դրանց հակաուռուցքային արդյունավետությունը։

«Այդ միացությունները հակաքաղցկեղածին հատկություններ են դրսեւորում մարդկանց, ինչպես նաեւ փորձնական հետազոտություններին մասնակցած կենդանիների մոտ»,- ասել է Բուֆալոյի համալսարանի համաճարակաբանության եւ շրջակա միջավայրի հիգիենայի ամբիոնի դոցենտ Լինա Մուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել