• Latest news

Հայտնաբերվել է մահացու սուպերվարակների առաջացման պատճառը

30 սեպտեմբերի, 2019  14:44

Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են միկրոօրգանիզմները, որոնք կարող են փոխել իրենց ձեւը, որպեսզի անխոցելի դառնան հակաբիոտիկների հանդեպ, եւ կարեւոր բացահայտումներ են արել, որոնք կարող են օգնել սուպերվարակների դեմ պայքարում։ Նման եզրակացության են եկել Նյուքասլի համալսարանի հետազոտողները, տեղեկացնում է Planet-today-ը՝ հղում կատարելով Phys.org-ին։

Գիտնականները ուշադրությունը սեւեռել են L-ձեւերի վրա, այսինքն՝ այն միկրոբների, որոնք կորցրել են իրենց բջջային պատերը, բայց եւ պահպանել զարգանալու եւ բազմանալու հատկությունները։ Մանրէների L-ձեւերը ի հայտ են գալիս հակաբիոտիկների չվերահսկվող կիրառման ֆոնին, ինչպես նաեւ մուտացիաների հետեւանքով, որոնք առաջ են գալիս հզոր ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ։

«Մարդկանց օրգանիզմներում, որոնք հոսպիտալացվել են միզուղիների վարակների պատճառով, հայտնաբերվել են Staphylococcus, Enterobacter, Enterococcus եւ Escherichia coli մանրէների L-ձեւեր։ Դրանք բոլորն առաջ են եկել հակաբիոտիկների ընդունման ֆոնին։ Մենք պարզեցինք, որ հակաբակտերիալ դեղամիջոցները հանելուց հետո միկրոօրգանիզմները կարող են վերականգնել իրենց բջջային պատերը հաշված ժամերում»,- ասում են հետազոտողները՝ նշելով, որ համեմատաբար առողջ մարդկանց մոտ այդ մանրէները վերացվում են իմունային համակարգի կողմից, բայց թույլ եւ տարեց պացիենտների մոտ դրանք կարող են դառնալ սուպերվարակների պատճառ։

Որպեսզի հաստատ վերացվեն հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէները, պետք է մշակել համադրված բուժման առաջավոր մեթոդներ,- ասում են հետազոտության հեղինակները։ Համադրված բուժումը ենթադրում է միաժամանակյա ազդեցություն բջջային պատերի եւ ԴՆԹ/ՌՆԹ միկրոբի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել