• Latest news

Կրունկի հավելաճից մինչեւ ճողվածք. Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ տափակ կոշիկի պատճառով

12 հոկտեմբերի, 2019  21:01

Բարձրակրունկ կոշիկները վտանգավոր են ոտքերի եւ ընդհանրապես կեցվածքի համար, բայց տափակ կոշիկներն էլ կարող են առաջացնել մի ամբողջ շարք խնդիրներ:

Կրունկի հավելաճ

Օրեգոնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ տափակ կոշիկներով վազքի ժամանակ ոտնաթաթերը ահռելի ուժի հարվածներ են ստանում, ընդ որում՝ այս հարվածները միայն ուժգնանում են փափուկ եւ բարակ ներբանով մարզակոշիկներում: Այս վնասվածքները կարող են բերել կրունկի հավելաճի (պլանտար ֆասցիիտ). միացնող շերտի բորբոքում, որը ձգվում է ամբողջ կրունկով մկաններից վեր եւ ամրանում է 4 ճյուղավորումներով դեպի ոտքերի մատների նախագարշապարի ոսկորներ:

Ձեւախախտումներ եւ ոսկրիկներ ոտքերին

Եթե մարդն անընդհատ տափակ կոշիկ է հագնում, մարմնի քաշն անհավասար է բաշխվում ոտնաթաթի վրա: Այս ընթացքում կարող է առաջանալ ձեւախախտում, որը կբերի բթամատի հիմքի մոտ ոսկրիկի դուրս ցցվելուն:

Ծուռթաթություն

Ծուռթաթությունն առաջացնում է ծնկահոդերի տեղաշարժում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ողնաշարի վիճակի վրա եւ դառնալ մեջքի ցավերի պատճառ: Դրա զարգացմանը կարող է նպաստել երկար ժամանակ հարթ կոշիկ հագնելը:

Հարթաթաթություն

Մասնագետները խորհուրդ են տալիս հարթ ներբանով կոշիկը հերթագայել ոչ մեծ կրունկով կամ պլատֆորմով կոշիկով: Հարթ ներբանը ոտնաթաթերը չի պահում ֆիզիոլոգիապես ճիշտ դիրքում եւ մեծացնում է լայնակի-երկայնական հարթաթաթության զարգացման հավանականությունը:

Ճողվածք

Եթե երկար ժամանակ հագնեք տափակ ներբանով կոշիկ, հենաշարժողական համակարգը կսկսի սխալ բաշխել բեռնվածությունը (մարմնի քաշը ոտնաթաթերի հարաբերությամբ), ինչը վատ կանդրադառնա քայլվածքի եւ կեցվածքի վրա: Վատագույն դեպքում կարող է առաջանալ ողնաշարի ճողվածք՝ որպես դրա վրա անհավասարաչափ բեռնվածության արդյունք:

Մասնագետները խորհուրդ են տալիս մարզակոշիկ գնելիս ընտրել ոտնաթաթի հատվածում ներբանի լրացուցիչ շերտով մոդելներ. այս կերպ կպաշտպանվեն ոտնաթաթերը եւ աքիլլեսյան գարշապարը: Նաեւ անհրաժեշտ է նախապատվություն տալ այն մոդելներին, որոնք լավ ամորտիզացիա են ապահովում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել