• Latest news

Ցածր ճնշմամբ խոնավ, քամոտ օրերը սաստկացնում են ցավը

25 հոկտեմբերի, 2019  14:23

Ցածր ճնշմամբ խոնավ ու քամոտ օրերը սաստկացնում են տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց ցավը, տեղեկացնում է CNN-ը։

Արթրիտ, ֆիբրոմիալգիա, միգրեն ե նեյրոպաթիկ ցավ ունեցող մարդիկ 20 տոկոսով ավելի հաճախ են տառապում ցավից այդպիսի եղանակի դեպքում, վկայում է Մանչեսթրի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությունը։

Համեմատաբար բարձր խոնավությունը ցավի մակարդակի առավել կարեւոր գործոնն է։ Ցածր ճնշումը եւ քամու բարձր արագությունը նույնպես կապված են ցավի սաստկացման հետ, բայց ավելի քիչ։

Հետազոտության մասնակիցներն իրենց ախտանշանները գրանցել են սմարթֆոնների հավելվածում, իսկ գիտնականներն օգտագործել են GPS տվյալները՝ որոշակի օրերին եղանակային պայմանները գրանցելու համար։

Հետազոտողները նաեւ հետեւել են, թե ինչպես է եղանակն ազդում տրամադրության վրա, իսկ տրամադրությունը՝ ցավի, բայց հայտնաբերել են, որ եղանակի ու ցավի միջեւ կապը պահպանվել է անգամ տրամադրությունը հաշվի առնելով։

Գիտնականները կարծում են, որ հետազոտության արդյունքները նշանակում են, որ կարելի է կազմել ցավի կանխատեսումը։

Դա թույլ կտար քրոնիկական ցավեր ունեցող մարդկանց ծրագրել իրենց գործունեությունը։

Հավաքված տվյալները ցավի մեխանիզմները հասկանալ փորձող գիտնականներին կտրամադրեն տեղեկատվություն, որը կօգնի դուռ բացել բուժման նոր մեթոդների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է