• Latest news

Աշխարհի որեւէ երկիր չի կարող դիմադրել վտանգավոր վարակի համավարակին. գիտնականներ

28 հոկտեմբերի, 2019  16:32

Աշխարհում չկա մի երկիր, որը լիովին պատրաստ է նոր գլոբալ համավարակին: Նույնիսկ զարգացած երկրները չեն կարող դիմակայել համավարակին՝ պնդում են Ջոն Հոփքինսի համալսարանի բժշկական անվտանգության կենտրոնի եւ Nuclear Threat Initiative կազմակերպության գիտնականները: 

The Daily Mail-ը նշում է, որ գրիպի նման վարակիչ հիվանդության բռնկումը կարող է տարածվել Երկրում ընդամենը 36 ժամում՝ սպանելով տասնյակ միլիոնավոր մարդկանց: Հիվանդության արագ տարածմանը կնպաստեն ակտիվ տրանսպորտային համակարգն ու երկրների միջեւ մարդկանց տեղաշարժը:

Փորձագետների խոսքով՝ այսօր միայն 13 երկիր ռեսուրսներ ունի՝ նման համաճարակի դիմադրելու համար:

Փորձագետները վերլուծել են մի շարք ցուցանիշներ, ներառյալ՝ եկամուտ, սահմանների անվտանգություն, առողջապահության համակարգ, քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ էկոլոգիական գործոններ: Նրանց կարծիքով՝ ամենից լավ պատրաստված են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ավստրալիան, Կանդան, Թաիլանդը, Շվեդիան, Դանիան, Հարավային Կորեան եւ Ֆինլանդիան, ամենից վատ՝ Աֆրիկան, Հյուսիսային Կորեան, Եմենը, Սիրիան: Մասամբ խնդիրներ է առաջացնում տեղի բնակչության իմունիզացիայի ցածր մակարդակը: 

«Ամբողջ աշխարհում համավարակի տարածման սպառնալիքը իրական է: Արագ զարգացող ախտածինը կարող է սպանել տասնյակ միլիոնավոր մարդկանց, ոչնչացնել տնտեսությունը եւ ապակայունացնել ազգային անվտանգությունը: Համաշխարհային առաջնորդները զգալիորեն անտեսել են գլոբալ համավարակի սպառնալիքի մասին նախորդ նախազգուշացումները: Բացի առողջապահության համակարգի մեջ ֆինանսական ներարկումներից, անհրաժեշտ է անցկացնել համավարակի սիմուլյացիայի մարզումներ»:

Գիտնականները վարակները 2 խմբի են բաժանել. առաջին խմբի մեջ մտել են Էբոլա, Զիկա եւ Նիպախ վիրուսները, ինչպես նաեւ գրիպի 5 տեսակներ: Երկրորդ խմբին դասվում են Արեւմտյան Նեղոսի վիրուսը, հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաները, կարմրուկը, սուր խամրած միելիտը, դեղին տենդը, Դենգե տենդը, ժանտախտը եւ ծաղիկը:

Մասնագետները հիշեցնում են, թե 1918 թվականին իսպանական գրիպի համավարակը ինչպիսի վնաս էր հասցրել: Այդ ժամանակ «իսպանկայի» համավարակը ախտահարել էր աշխարհի բնակչության երրորդ մասին եւ խլել 50 մլն մարդու կյանք: Իսկ միջազգային լոգիստիկայի ոլորտում գործերի ներկայիս վիճակը կբերի համանման վարակի արագացված տարածման, եւ երկրների մեծ մասն, ավաղ, չի կարողանա հակազդել տեղի ունեցողին. նույնիսկ զարգացած երկրներում պայքարն, ավելի շուտ, բավարար արդյունավետություն չի ունենա, գոնե հաստատապես սկզբում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է