• Latest news

Աղն, այնուամենայնիվ, նպաստում է գիրանալուն. հետազոտություն

11 նոյեմբերի, 2019  09:47

Աղի մեծ պարունակությամբ մթերքների գործածումը գիրանալուն նույն չափով է նպաստում, ինչ եւ յուղոտ եւ ածխաջրերով հարուստ սնունդի գործածումը: Այս մասին նախազգուշացնում են Վանդերբիլտի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է The Journal of Clinical Investigation ամսագրում:

Գիտնականների խոսքով՝ սննդակարգում աղի չափից ավելի քանակությունը իսկապես կարող է ավելորդ քաշի մեկնարկային մեխանիզմ լինել: «Ամերիկացիների մեծ մասը ամեն օր գործածում է 50 տոկոսից ավելի աղ, քան խորհուրդ է տրվում, եւ սա կարող է ավելորդ քաշի պատճառ լինել»,- նշում են գիտնականները:

Մասնագետները նշում են, որ աղի ավելցուկային գործածումը մասամբ կապված է ոչ առողջ սննդին հակվածության հետ: Մասնավորապես, աղը չարաշահող մարդիկ նաեւ այնպիսի մթերքներ են գործածում, ինչպես ծխահարված միսը, երշիկեղենը եւ նրբերշիկը, պատրաստի ճաշատեսակները, որոնք պետք է սոսկ տաքացնել, աղի ընկույզը, հալված պանիրը: Այս ամենը նույնպես նպաստում է քաշի ավելացմանը:

Մեծ թվով պահածոյացված եւ սառեցված մթերքներ, այդ թվում ընդեղենը եւ բանջարեղենը, նույնպես կարող են ունենալ աղի շատ մեծ պարունակություն, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս մշտապես ընթերցել պիտակի գրառումը եւ բաղադրությունը: Ցանկալի է փնտրել եւ ընտրել նատրիումի նվազագույն քանակությամբ մթերքներ, կամ մթերքները լվանալ սառը հոսող ջրով՝ աղի թեկուզ ինչ-որ քանակություն վերացնելու համար:

Հնարավոր է՝ աղը գիրանալուն նպաստում է աղիների վրա բացասաբար ազդելով, որոնցում ոչնչացնում է օգտակար լակտոբակտերիաները: Այս պրոցեսի հետ կապված աղիքային միկրոֆլորայի փոփոխություններն ազդում են մետաբոլիկ պրոցեսների վրա եւ ճարպային զանգվածի մեծացում առաջացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել