• Latest news

Աշխատանքի վայրում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է վնասել սիրտը՝ ի տարբերություն սպորտի

12 նոյեմբերի, 2019  17:05

Աշխատանքի վայրում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է վնասել սիրտը՝ պարզել են ֆրանսիացի եւ ավստրալացի գիտնականները: Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Hypertension ամսագրում, ֆիզկուլտուրան օգտակար է սրտի համար, սակայն չափից շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը լավացնում է անոթների եւ սրտի վիճակը:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 50-75 տարեկան ավելի քան 10 000 կամավորների առողջական վիճակի մասին տվյալները: Նրանք ցանկացել են պարզել՝ արդյոք սրտի վրա միանման են ազդում ֆիզիկական ակտիվության տարբեր տեսակները:

Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկները ֆիզիկական ծանրաբեռնվածության ինտենսիվության, տեւողության, հաճախականության մասին 3 տարբեր իրավիճակներում՝ ֆիզիկական ակտիվություն սպորտում, աշխատանքի վայրում եւ ազատ ժամանակ:

Ապա մասնակիցների սրտանոթային առողջությունը գնահատվել է զարկերակային վիճակի հիման վրա՝ քներակի ուլտրաձայնային վիզուալացման օգնությամբ: Այդ միջոցի օգնությամբ հետազոտողները չափել են բարոռեֆլեքսային զգայունությունը:

Բարոռեֆլեքսն օրգանիզմի ինքնակարգավորման մեխանիզմ է, որն օգնում է պահպանել զարկերակային ճնշման մակարդակը: Այդ մեխանիզմում խախտումները հանգեցնում են առողջական լուրջ խնդիրների եւ սրտի կանգի ռիսկի մեծացման:

Ստացված տվյալների համաձայն՝ սպորտային ֆիզիկական ակտիվությունը դրական է ազդում մարդկանց վիճակի վրա, այն դեպքում, երբ ծանրություն կրելու տեսքով ֆիզիկական ակտիվությունը վնաս է հասցնում սրտանոթային համակարգին:

«Մեր հետազոտության արդյունքները ցույց չեն տալիս, թե աշխատանքի վայրում ֆիզիկական ակտիվությունը վնաս է առողջությանը: Հակառակը, հաստատվում է, որ վնասակար է մշտական, լարված գործունեությունը, օրինակ, աշխատանքի վայրում ծանր բեռներ բարձրացնելը»,- նշել է Ժան-Ֆիլիպ Էմպանան: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է