• Latest news

Սկրաբներն իրականում վնասակար են մաշկի համար. մաշկաբան

17 նոյեմբերի, 2019  11:49

Թեփոտումը թույլ է տալիս մաշկից հեռացնել մահացած բջիջները, ուստի այն համարվում է մաշկի խնամքի կարեւոր փուլ։ Բայց մաշկը սկրաբների օգնությամբ թեփոտացնելը վատ գաղափար է, հավաստիացնում է մաշկաբան Սինդի Բեն (ԱՄՆ)։

«Դուք պետք է շատ նուրբ վարվեք ձեր մաշկի հետ, որովհետեւ եթե օգտագործում եք կոշտ միջոցներ, կարող եք միկրովնասվածքներ առաջացնել, այսինքն՝ ոչ մեծ կտրվածքներ եւ մաշկի բորբոքում»,- ասել է մաշկաբանն ամերիկյան Harper's Bazaar-ի հարցազրույցում։

Նման միկրովնասվածքներն ապագայում կարող են հանգեցնել մի ամբողջ շարք խնդիրների, այդ թվում մաշկի բորբոքային պրոցեսների։ Ուստի սկրաբներից, եթե անգամ բավական փափուկ են թվում, մաշկաբանը խորհուրդ է տալիս խուսափել։

Իսկ մաշկը թեփոտացնելու համար նա խորհուրդ է տալիս օգտագործել քիմիական միջոցներ, օրինակ՝ թթվային պիլինգներ կամ էնզիմային պիլինգներ, որոնք նույնպես օգնում են հեռացնել մեռած բջիջները դեմքի մաշկից, բայց ավելի փափուկ են ազդում, քան ցանկացած սկրաբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել