• Latest news

Հազվագյուտ խանգարմամբ տղամարդն օրական 1 կգ հող է ուտում

18 նոյեմբերի, 2019  14:20

Հնդկաստանի Անդհրա Փրադեշ նահանգից Նուկալա Կոտեշվարա Ռաոն արդեն ավելի քան 20 տարի օրական ուտում է մեկ կիլոգրամից ոչ պակաս հող: Այս մասին հայտնում է Newsflare-ը:

Հնդիկն ասում է, որ սկսել է հող ուտել 28 տարեկանից: Նրա խոսքով՝ այս տարիներին տարօրինակ սննդակարգն իր առողջությունը չի վնասել: Նա երբեմն ընդհանրապես հրաժարվում է սովորական կերակուրից եւ օրվա ընթացքում միայն հող է ուտում:

Ոչ ուտելի բաներ, այդ թվում՝ հող ուտելու ցանկությունը կարող է կապված լինել պիկացիզմի հետ՝ համի, այսպես կոչված, այլասերում, որն ավելի հաճախ հանդիպում է երեխաների, հղի կանանց, ինչպես նաեւ հոգեկան շեղումներով մարդկանց շրջանում: Այսպիսի մարդիկ կարող են ունենալ մազեր, քարեր, մետաղական առարկաներ եւ այլ իրեր ուտելու անհաղթահարելի ցանկություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել