Հարավային Կորեայից հետազոտողները կարծում են, որ ավելի լավ է սպորտով զբաղվել փակ տարածքում, քան մաքուր օդին: Խնդիրն այն է, որ օդի մեջ շատ թունավոր մասնիկներ կան, որոնք սպորտով զբաղվող մարդն ակտիվորեն շնչում է:
Մասնագետները գնահատել են այդ մասնիկների ազդեցությունը:
Երբ գիտնականները լաբորատորիայում այդ մասնիկների ազդեցությանն են ենթարկել մարդու մազերի ֆոլիկուլները, պարզվել է, որ դա հանգեցրել է մազերի աճի համար պատասխանատու սպիտակուցների մակարդակի նվազեցմանը:
Հետազոտողները ենթադրել են, որ ժամանակի սահմանափակումը, որը մարդը ծախսում է քաղաքների փողոցներում մարզումների վրա, կարող է արդյունավետ միջոց լինել մազաթափության կանխարգելման համար:
Սակայն հետազոտողները ցույց են տվել, որ օդի ցածր որակը կապված է առողջության համար ավելի լուրջ հետեւանքների հետ, քան մազաթափությունն է: Կեղտոտ օդն առաջացնում է ասթմա, քրոնիկ բրոնխիտ եւ սրտի հիվանդություններ, ինսուլտ եւ ծերունական թուլամտություն:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, Մեծ Բրիտանիայում աղտոտված օդը ուղիղ կամ անուղղակի կապ ունի տարեկան 36 000 մահվան դեպքերի հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր