• Latest news

Կանանց մոտ լիբիդոյի կորուստը դաշտանադադարի շրջանում հաճախ կապված է նրանց ամուսինների էրեկտիլ դիսֆունկցիայի հետ. մասնագետներ

22 նոյեմբերի, 2019  13:29

Կանանց մոտ լիբիդոյի կորուստը դաշտանադադարի շրջանում հաճախ կապված է նրանց ամուսինների էրեկտիլ դիսֆունկցիայի հետ։ Կարծիք կա, որ հորմոնների նվազումը պատճառ է հանդիսանում, որպեսզի կանայք դաշտանադադարի շրջանում կորցնեն լիբիդոն, գրում է Daily Mail-ը։

Բայց գիտնականները հավաստիացնում են, որ խնդիրը կարող է առաջանալ նրանց ծերացող ամուսինների էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառով։ Փիթսբուրգի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել 60-ից բարձր տարիքի 36 կանանց շրջանում ցածր լիբիդոյի մասին։ Նրանք հայտնաբերել են, որ սեռական հակման բացակայությունը պայմանավորված է հիմնականում նրանց զուգընկերոջ՝ էրեկցիան պահելու դժվարությամբ։

Որոշ կանայք խոստովանել են, որ էրեկցիայի հետ կապված խնդիրները սեքսը դարձնում են չբավարարող կամ առաջ են բերում ծանր խոսակցություններ, ինչը հանգեցնում է հետաքրքրության կորստի։

Այլ գործոններ են հետդաշտանադադարի վագինալ ախտանշանները, ինչպիսին են չորությունը, հոգնածությունը կամ մարմնի ցավը, կենսական սթրեսորները։ Բժիշկ Հոլի Թոմասը կարծում է, որ չպետք է ենթադրել, թե ցածր լիբիդոն պարզապես ծերանալու «նորմալ» մասն է. «Եթե կնոջ մոտ սեռական խնդիրներ կան, ապա դա կարող է կապված լինել նրա զուգընկերոջ խնդիրների հետ։ Սեքսը վակուումում տեղի չի ունենում»։

Մասնակիցների կեսը հարցման ենթարկվել է մասնավոր կարգով։ Մյուսները մասնակցել են թիրախային խմբերում։ Բժիշկ Թոմասի խոսքով՝ կանայք խոսել են իրենց ամուսինների սեքսուալ դիսֆունկցիայի մասին՝ որպես ցածր լիբիդոյի հիմնական պատճառ։ Տղամարդու սեռական անկարողությունը ազդում է կնոջ լիբիդոյի վրա երկու եղանակով, հիմնականում այն պատճառով, որ սեքսը քիչ է բավարարում նրա պահանջմունքները էրեկցիայի խնդիրների պատճառով։ Երկրորդ՝ զուգընկեր տղամարդիկ հաճախ չեն ցանկանում քննարկել իրենց դիսֆունկցիան։

Հետազոտողները կարծում են, որ երկու իրավիճակներում էլ կանայք ավելի քիչ են շահագրգռված սեքսով ապագայում։

NHS-ի գնահատականներով՝ 40-70 տարեկան բոլոր տղամարդկանց մոտ կեսը տառապում է էրեկտիլ դիսֆունկցիայի որոշ աստիճանով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել