• Latest news

Եղունգների լաքը կարող է մահացու վտանգավոր լինել. գիտնականներ

26 նոյեմբերի, 2019  09:47

Եղունգների լաքը եւ դրա հեռացման միջոցները կարող են մահացու վտանգավոր լինել, պարզել են Կոլորադոյի նահանգի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները։

Բանն այն է, որ այդ միջոցներն արտադրում են օդում տարածվող օրգանական նյութերի վտանգավոր մակարդակներ, որոնք կարող են հանգեցնել շնչառական համակարգի գործառույթի խանգարման, անպտղության եւ քաղցկեղի։ Ամենամեծ ռիսկի, ինչպես տեղեկացնում է Science Alert պարբերականը, ենթարկվում են գեղեցկության սրահների աշխատակիցները եւ նրանք, ովքեր հաճախ են մանիկյուր եւ պեդիկյուր անում։

Մասնագետները չափել են բենզոլի եւ ֆորմալդեհիդի մակարդակը մատնահարդարման սրահներում եւ պարզել, որ այն գերազանցում է շեմային մեծությունները։ Այդ նյութերի մշտական ազդեցությունը մարդկանց վրա հանգեցնում է առաջիկա 20 տարիների ընթացքում քաղցկեղի առաջացման վտանգի։ Բացի այդ,  գեղեցկության սրահների աշխատակիցների 70 տոկոսը տեղեկացրել է այնպիսի ախտանշանների մասին, ինչպիսին են գլխացավը, մաշկի եւ աչքերի գրգռվածությունը։ 40 տոկոսը հայտարարել է բազմաթիվ ախտանշանների մասին։

Մասնագետների խոսքով՝ ստացված արդյունքները նման են այն նշաններին, որոնք նկատվում են նավթավերամշակող արդյունաբերության եւ ավտոսերվիսների աշխատակիցների մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է