• Latest news

Հերպեսի շտամներից մեկը կարող է առաջացնել ցրված սկլերոզ. հետազոտություն

29 նոյեմբերի, 2019  16:30

Հերպեսի վիրուսներից մեկը, գուցե, կարող է առաջ բերել ցրված սկլերոզ, կարծում են գիտնականները։ Կարոլինայի ինստիտուտի մասնագետներն ուսումնասիրել են այդ հիվանդությունն ունեցող պացիենտների արյունը եւ հայտնաբերել, որ նրանք բոլորն էլ վարակվել են հերպեսի վիրուսի նույն՝ HHV-6A շտամով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Գոյություն ունի հերպեսի վիրուսի մի քանի շտամ։ Օրինակ, HHV1 շտամը առաջ է բերում գոյացություն շուրթերի վրա, HHV2-ն ախտահարում է սեռական օրգանները, իսկ HHV6 եւ HHV7 վիրուսները առաջ են բերում կեղծ կարմրուկ։ Մի անգամ մարդու օրգանիզմում հայտնվելով՝ այդ վիրուսները այնտեղ մնում են ողջ կյանքում, դրանց բուժման միջոցներ առայժմ չկան։

HHV6 շտամը, որպես կանոն, ոչ մի ախտանշան չի առաջացնում վարակից հետո, բայց այն կարող է թափանցել նյարդային բջիջներ։ Ասենք՝ HHV-6B շտամը նույնպես թափանցում է նեյրոններ, բայց այն ցրված սկլերոզի հետ կապված չէ։

Հերպեսի որոշ շտամների եւ ցրված սկլերոզի միջեւ հնարավոր կապի մասին սկսել են խոսել դեռեւս 1980-ականների սկզբից։ Այժմ սահմանվել է, որ թվում է, թե առողջ մարդու օրգանիզմում HHV-6A-ի հակամարմինների առկայությունը բարձրացնում  է ցրված սկլերոզի զարգացման ռիսկը հաջորդ տարիներին գրեթե երկու անգամ։ Դա հատկապես ակտուալ էր այն մարդկանց համար, որոնք վարակվել էին հերպեսով մանուկ կամ պատանեկության տարիներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի