• Latest news

Ինչո՞ւ պետք է դիաբետիկները սննդակարգում դարչին ավելացնեն  

2 դեկտեմբերի, 2019  13:28

Դարչինը կարող է օգտակար լինել 2-րդ տեսակի դիաբետ ունեցողների համար: Այս մասին ասվում է Plant Foods for Human Nutrition ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Տվյալ հետազոտության համաձայն՝ դարչինն օգնում է պահպանել արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու բարձրացնել ինսուլինի նկատմամբ զգայունությունը:

Հետազոտության հեղինակները նաեւ պարզել են, որ դարչինը նվազեցնում է շաքարի քանակը տարբեր սննդային ֆերմենտների վրա ազդեցության հաշվին: Երբ ածխաջրերը քայքայվում են, դրանք վերածվում են մարսվող շաքարի, որը հայտնվում է արյան հոսքում եւ այդպիսով բարձրացնում արյան մեջ շաքարի ցուցանիշները: Դանդաղեցնելով ածխաջրերի քայքայումը՝ դարչինը կարող է վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Հետազոտողները պարզել են, որ դրա համար պատասխանատու է 2 ֆերմենտ՝ պանկրեատիկ ա-ամիլազն ու աղիքային ա-գլյուկոզիդազը: Այդ երկու ֆերմենտները կրկնում են բջիջներում ինսուլինի ակտիվությունը՝ դանադաղեցնելով շաքարի աբսորբցիան:

Մեկ այլ հետազոտություն, որը հրապարկվել է Diabetes, Obesity and Metabolism-ում, ցույց է տվել, որ դարչինը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը քաղցած վիճակում 10-20%-ով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել