• Latest news

ՄԻԱՎ-ի դեմ ավելի քան 50 տոկոս արդյունավետությամբ պատվաստանյութը կարող է հայտնվել 2021 թվականին

3 դեկտեմբերի, 2019  11:14

Արդեն 2021 թվականին կարող է հայտնվել պատվաստանյութ ՄԻԱՎ-ի դեմ, որը բավական արդյունավետ կլինի զանգվածային կիրառման համար։

Ներկա պահին 3 պատվաստանյութ հետազոտությունների վերջնական փուլում է, եւ թեեւ վերջնական արդյունքները դեռեւս չեն ստացվել, փորձագետները տրամադրված են լավատեսորեն։

Պատվաստանյութերից մեկը RV144 փորձնական դեղամիջոցի մոդիֆիկացիան է։ Թեեւ այն դեռեւս 2009 թվականին բավականաչափ արդյունավետություն չցուցաբերեց եւ վաճառքի չհանվեց, բայց դրա հիման վրա ստեղծված պատվաստանյութը ավելի խոստումնալից է թվում, դրա պաշտպանության աստիճանը կազմում է մոտ 30 տոկոս։ Հետազոտության վերջնական արդյունքները պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ հայտնի կդառնան 2020 թվականի վերջին կամ 2021 թվականին։ Այդ պատվաստանյութը հաշվի է առնված ՄԻԱՎ շտամների համար, որոնք տարածված են Աֆրիկայի հարավում։

Ինչպես նշել է Սան Ֆրանցիսկոյի առողջապահության վարչության ՄԻԱՎ հետազոտությունների միավորված ծրագրի տնօրեն, բժիշկ Սյուզան Բաչբինդերը, անգամ մասամբ արդյունավետ պատվաստանյութն արդեն հաջողություն է։ Սյուզան Բաչբինդերը գլխավորում է ՄԻԱՎ-ի դեմ երկու այլ պատվաստանյութերի՝ Imbokodo-ի եւ Mosaico-ի հետազոտությունները։

Բժիշկ Էնթոնի Ֆաուչին (NIAID տնօրեն) երկար ժամանակ պնդում էր, որ աշխարհին անհրաժեշտ է պատվաստանյութ 50 տոկոս արդյունավետությամբ, բայց այժմ հայտարարում է, որ անգամ մասամբ արդյունավետ պատվաստանյութը պետք է կիրառել։ Նրա խոսքով, եթե կանխարգելման մյուս մեթոդներին ավելացվի պատվաստանյութ, որի արդյունավետությունը 50-60 տոկոս է, դա կարող է արմատապես փոխել իրավիճակն աշխարհում ՄԻԱՎ-ի հետ կապված։

Imbokodo պատվաստանյութի հետազոտությանը մասնակցում են միայն կանայք, այն իրականացվում է հարավաֆրիկյան 5 երկրներում։ Պատվաստանյութը  տարբերվում է առաջինից. դա մոզաիկ վեկտորային պատվաստանյութ է, այսինքն՝ ներառում է սպիտակուցների մասեր, որոնք պարունակում են վիրուսի բոլոր հիմնական շտամները։ Ուստի, այն հետագայում կկարողանա ապահովել ավելի մեծ պաշտպանություն։

Այս պատվաստանյութի անվտանգությունն ապացուցվել է 2018 թվականին, իսկ դրա պատվաստումը մամակ-ռեզուսներին տվել է պաշտպանություն դեպքերի 67 տոկոսում։

Mosaico-ն նույնպես մոզաիկ պատվաստանյութ է, որն առաջին անգամ օգտագործել են բոլորովին վերջերս՝ 2019 թվականի նոյեմբերին։ Այդ հետազոտությանը գիտնականները նախատեսում են ներգրավել 3800 գեյ տղամարդկանց եւ տրանսգենդերների։ Սպասվում է, որ դրա արդյունքները հայտնի կդառնան 2023 թվականին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է